Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
19
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կապանում տեղի ունեցավ Հայկական ակնաբուժության նախագծի մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը

Կապանում տեղակայված Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) գերժամանակակից սարքավորումներով հագեցած ակնաբուժական նորաբաց կենտրոնը ավելի հասանելի կդարձնի բարձրորակ ակնաբուժական ծառայությունները Սյունիքի մարզի բնակիչներին
21 հուլիսի, 2017թ., ք. Կապան – Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի ունեցավ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը։ Բացման արարողությանը ներկա էին ՀԱՆ-ի ղեկավարությունը, ՀՀ առողջապահության նախարարության եւ հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր եւ ՀԱՆ-ի բարերարներ:

Կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։

«Տարիներ շարունակ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ ուղեւորվում էր Սյունիք՝ կայանելով մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցելու համար։ Աչքի շարժական հիվանդանոցը կատարել է շատ արժեքավոր աշխատանք՝ լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ, սակայն առավել հասանելի եւ հետեւողական անկային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։ ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ ՀԱՆ-ի մարզային ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։ Կենտրոններն ընդլայնել են ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մարզի սոցիալական բոլոր շերտերի համար», - ասաց ՀԱՆ-ի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը իր խոսքում նշեց, որ մարզում լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումն այդ ընդհանուր գործընթացի հերթական քայլն է:

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27,000 անձ ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3,000 անձ՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է շուրջ 2,000 վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել: Ի տարբերություն Աչքի շարժական հիվանդանոցի ժամանակավոր ծառայությունների, կենտրոնը կգործի մշտապես։ Կենտրոնում վիրահատությունները իրականացվելու են ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Վիրահատարանում առկա տեսակապի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը կարող է կապ հաստատել Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ եւ խորհրդակցել վիրահատությունների ընթացքում:

Մի քանի տասնյակ բարերարներ, որոնց անունները հիշատակված են կենտրոնում, իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր դարձրեցին այս նախաձեռնությունը։ Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումը և կենտրոնի գործարկման այլ անհրաժեշտ աշխատանքները իրականացվեցին մի շարք կառույցների՝ Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ջանքերի շնորհիվ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan