«Ձեր սերն ու աղոթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինվեմ եւ նորից քայլեմ»․ Անդրեն հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Դիտել նաև
«48 օր աղոթքի, ապաշխարության,հոգու և մարմնի նորոգման շրջան». Անդրեն՝ Մեծ Պահքի շրջանի մասին
«Ուժեղ Արցախի ուժեղ բալիկները».Անդրեն հրապարակել է արցախցի երեխաներից լուսանկար
«Արցախցիների կյանքերը նշանակություն ունեն»․ Անդրե. Լուսանկար
«Այս անմարդկային պայթյունն արվեց ևս մի դավադիր ծրագիր իրագործելու համար». Անդրեն՝ զորամասի հրդեհի վերաբերյալ
Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան. Անդրեն դիմում է կոլեգաներին
Երգիչ Անդրեն, որը գտնվում է Գլենդելի հիվանդանոցներից մեկում, տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց աղոթքների եւ բարեմաղթանքների համար։ «Ձեր սերն ու աղոթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինվեմ եւ նորից քայլեմ։ Աստված ձեզ պահապան»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Անդրեն։
«Անգամ մարդիկ չեն զլացել, գնացել են եկեղեցի, մոմ են վառել, տեսանյութ են նկարել եւ ուղարկել են՝ ինչպես են ինձ համար աղոթում եւ մոմ վառում։ Աստված ձեզ բոլորիդ պահապան, բոլորդ եղեք առողջ եւ Աստված պահապան մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ ձեզ անչափ։ Սիրում եմ, խոստանում եմ շուտ ապաքինվել եւ նորանոր երգերով ոգեշնչել ձեզ»,- տեսանյութում ասել է Անդրեն։