Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Դիտել նաև
Մայրաքաղաքում այսօր, մարտի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։