Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Վաղարշակ Վառնազիչի «վոյաժները» Մոսկվայում` Փաշինյանի այցին ընդառաջ

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, մոսկովյան ռեստորաններից մեկում փետրվարի 27-ին գործարար Լեւոն Մարկոսի կողմից կազմակերպվել է ճաշկերույթ, որին մասնակցել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը: Այս հավաքը ո՛չ ավել, ո՛չ պակաս, ըստ շշուկների, նպատակ է հետապնդել դրամահավաք կազմակերպել Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին սպասվելիք պաշտոնական այցի կազմակերպումն ապահովելու համար: Փաշինյանի այցից առաջ իրենց հարմար տրամադրություններ ստեղծելու սցենարով` մարտի 16-ին Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ ինչ-ինչ հրահանգավորումներ տվել գործարարներին ու համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի Փաշինյանի մոսկովյան հանդիպումներին տպավորություն ստեղծեն, թե դեռ իրենց աջացող կա: Թե հիմա մոսկվահայ գործարարների գրպանի հաշվին ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, դեռ հայտնի չէ, բայց ասում են` մոսկվահայ գործարարների հետ շփումներում իր դերակատարությունն է ունեցել նաեւ դեսպան Հարությունյանի եղբայր Արթուր Հարությունյանը:

Ի դեպ, նույն Արթուր Վառնազիչը, պարզվում է` ինչ-ինչ իրավասություններով է օժտվել դեսպան եղբոր կողմից նաեւ ՀՀ դեսպանատանը: Օրինակ, սկսել է զբաղվել դեսպանատան կադրային եւ ֆինանսական հարցերով: Ավելին` Հարությունյանները լրիվ տնավորվել են դեսպանատանը: Այնտեղ է նաեւ դեսպան Վաղարշակ Վառնազիչի եղբոր որդին, ինչպես նաեւ հյուպատոս Գայանե Մկրտչյանի քրոջ դուստրը:

Ինչեւէ, վերադառնալով Մոսկվա նախատեսված Նիկոլ Փաշինյանի այցին` նշենք, որ դրա համար, այսպես ասած, պարարտ հող նախապատրաստելու գործում ջանք չի խնայել նաեւ ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նա պլանավորել է ստեղծել ՌԴ-ում կառավարելի համայնքային կառույց` ի դեմս «ՌԴ-ում հայ իրավաբանների» միության եւ նրա ղեկավար Շահեն Պետրոսյանի: Իսկ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր դիվանագիտական աշխատանքը թողած` լծվել է այս գաղափարը կյանքի կոչելու գործին: Սակայն, Զարեհ Սինանյանի այս ջանքերն էլ հակառակ էֆեկտն են տվել: Այս նախաձեռնությունը հրահրել է համայնքային ավանդական կառույցների եւ հայ եկեղեցու ընդվզումը եւ հղի է պառակտման հերթական ալիքով։

Նորանշանակ դեսպանը այսքանով հանդերձ, սակայն էլի հանգիստ «տիտիկ» չի անում, մեզ հասած լուրերի համաձայն, փետրվարի 22-ին էլ ռուսաստանյան մի շարք փորձագիտական եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ առաջարկել է լծվել երկարաժամկետ հետազոտական աշխատանքի` երաշխավորելով համապատասխան «ֆինանսավորում», մասնավորապես` կապված Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության հանձնելու փաստի վերաբերյալ։ Փաստացի, Վաղարշակ Հարությունյանը ձեռքի հետ էլ զբաղված է իր պաշտպանության նախարար աշխատած ժամանակվա գործունեությունը սրբագրելու գործով, քանի որ ավտոճանապարհի հարցում կար նաեւ իր դերակատարությունը:

Աշխատանքն աշխատանք, բայց Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում չի մոռանում նաեւ իր անձնական բարեկեցության մասին: Խոսակցություններ կան, թե նա ծրագրում է առանձնատուն վարձակալել` մերձմոսկովյան Ռուբլյովկա էլիտար արվարձանում` մոսկվահայ գործարար Հակոբ Հովսեփյանի (ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հարազատ եղբայրը) հարեւանությամբ: Թե ինչու Հովսեփյանի, սա էլ հին պատմություն է: 2013-17 թթ.-ին ասում են` Հովսեփյանը ֆինանսավորել է դեսպան Հարությունյանի հասարակական (փորձագիտական եւ վերլուծական) գործունեությունը, եւ հիմա էլ տեսակետներ են հնչում, թե ֆինանսավորում է դեսպանի կացության բոլոր ծախսերը:

Անդրադարձանք դեսպանի կացությանը եւ հիշեցինք, որ արեւմտյան մի շարք երկրների կողմից ՌԴ պատժամիջոցների կիրառման հետեւանքով հարյուր հազարավոր հայրենակիցներ, օգտվելով ՀՀ գործող օրենսդրությունից, շուտափույթ պատրաստվում են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, չնայած դրան, ՀՀ դեսպանատունը եւ հյուպատոսական հիմնարկները դանդաղում են մեր հայրենակիցներին սպասարկելու հարցում: Ավելին ստեղծվում են արհեստածին խնդիրներ, հերթագրումներ, աշխատանքային ժամերի փոփոխություն, ինչի հետեւանքով առկա հատուկ իրավիճակում տեղի է ունենում սփյուռքահայության արմատական շահերի բացահայտ անտեսում եւ հանցավոր անտարբերություն։ Օրինակ, սահմանվել է, թե դեսպանատուն կարող են ընդունել ոչ ավել, քան օրական 20-30 դիմումատուի: Թե ինչով է պայմանավորված նման վարքագիծը, սա էլ ունի իր բացատրությունը: Նիկոլական իշխանությունը լավ գիտակցում է, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող եւ քաղաքացիություն ձեռք բերող հայերը բոլորովին էլ չեն դառնալու իրենց էլեկտորատը, եւ եթե վաղը ընտրություն լինի, կընտրեն ում ասես, բայց ոչ այս իշխանությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan