«Ռոմա»-ն հաղթեց հռոմեական դերբիում. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ հռոմեական դերբին` «Ռոմա»-«Լացիո»:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման 1-ին և 32-րդ րոպեներին աչքի ընկավ Աբրահամը` դառնալով դուբլի հեղինակ, իսկ 40-րդ րոպեին «գայլերի» երրորդ գնդակը խփեց Պելեգրինին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջ անցավ «Լացիո»-ից և այժմ 5-րդն է: