Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ)

Բյուջեից որպես օգնություն՝ 1.6 միլիարդ դրամ են հատկացրել. հայտնի չեն ո՛չ փող ստացողները, ո՛չ լուծված խնդիրները

Կառավարությունը հերթական անգամ 500 միլիոն դրամ է հատկացրել Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին՝ որպես գումարի հատկացման նպատակ նշելով Սյունիքի մարզում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծումը։

Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն նպատակով արդեն 1.1 միլիարդ դրամ հատկացրել է այդ նույն հիմնադրամին, որի մի մասը՝ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ։

Թե ինչո՞ւ է Կառավարությունը Սյունիքի մարզում լուծում պահանջող խնդիրների համար այդքան գումար հատկացնում ոչ թե Սյունիքի մարզպետարանին, այլ առանձին հիմնադրամի, Կառավարության ընդունած որոշման մեջ որևէ հիմնավորում նշված չէ։

Ընդգծենք, որ հանրապետության մյուս մարզում լուծում պահանջող խնդիրների համար մարզպետարանները դիմում են Կառավարությանն ու ստանում գումար. այս հարցում Սյունիքի մարզը բացառություն է, քանի որ գումարը չի տրվում մարզպետարանին։

Ուշագրավ է, որ Կառավարության կողմից, ինչպես 1.1 միլիարդ դրամի, այնպես էլ՝ 500 միլիոն դրամի հատկացումը նշված հիմնադրամին անարդյունավետ ու կասկածելի է համարել Ֆինանսների նախարարությունը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի ղեկավարած Ֆիննախի առարկության՝ Կառավարության պահուստային ֆոնդից 500 միլիոն դրամ են ուզում մի նպատակի համար, որի ծախսման նպատակը հստակ ներկայացված չէ. հայտնի չեն նաև գումարը ստացողները։

Ֆինանսների նախարարության առարկության մեջ նշված է նաև, որ ակնհայտ չեն այն թիրախավորված խնդիրները, կարիքների գնահատումները, որոնք անհրաժեշտ են գումարի բաշխման համար։

Միաժամանակ ընդգծել են, որ գումարի չափի գնագոյացման սկզբունքներն ու հաշվարկ-հիմնավորումներն են բացակայում:

Ֆինանսների նախարարությունից նաև հայտնել են, որ բացի այդ, Սյունիքի մարզի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար արդեն իսկ հատկացվել է ընդհանուր 1.1 մլրդ դրամ, որի առնչությամբ ևս բացակայում են աջակցության արդյունքների և հրատապ հիմնախնդիրների նվազեցման միտումների վերաբերյալ գնահատումներն ու հիմնավորումները:

«Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողություններից հետո տևական ժամանակահատվածի պայմաններում բավարար չափով հիմնավորված չէ գումարի հատկացման հիմքում դրվող հրատապության հանգամանքը»,-նշված է Ֆինանսների նախարարության առարկության մեջ։

Չնայած այս առարկություններին՝ 500 միլիոն դրամը, այդուամենայնիվ, հատկացվել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամին:

Այսպիսով այս հիմնադրամին բյուջեից հատկացված գումարի չափը կազմեց 1 միլիարդ 600 միլիոն դրամ, որի ո՛չ ծախսման ուղղությունները, ո՛չ այդ գումարից օգտվողները, ո՛չ էլ հաշվարկ-հիմնավորումները ՀՀ Ֆինանսների նախարարության համար տեսանելի չեն։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan