Փաշինյանը բացառապես սեփական կաշին ու գողոնը փրկելու խնդիր է լուծում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ցավակցությո՞ւն, թե.... «Կարճ ասած»․ Դե թալանը հիմի դու տես. Տեսանյութ
7
Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Պատերազմ Արցախում
Փաշինյանը ևս մեկ նոր նշանակում է արել, ո՞վ է նա Փաշինյանը բացառապես սեփական կաշին ու գողոնը փրկելու խնդիր է լուծում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից աշխատում է, փակելու որոշումը չեղարկվել է․ տոնավաճառի տնօրեն Հաթայում աղետի գոտի հնարավոր չէ հասնել օդային և ցամաքային ճանապարհով, տեղի հիվանդանոցը փլուզված է Ապարանում առավոտները սկսում են այսպես Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել Փաշինյանի ստորագրությամբ «Ստալիչնի պոլկի» տարածքն են վաճառում, ասենք, որ հակապետական բա՞ն է անում. Տեսանյութ Էս ներկայացումը չէր լինի, եթե Օհանյանը և Չարչյանը վաղեմության ժամկետի մասով միջնորդագիր ներկայացնեին. Խամոյան. Տեսանյութ Կարմիր խաչի միջնորդությամբ 6 հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 4300-ը Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի, այլընտրանքն Արցախի հայաթափումն է․ Տիգրան Աբրահամյան Արտաշատ քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ ՌԴ խաղաղապահները Արցախի Մարտունիում ապահովում են գյուղատնտեսական աշխատանքի անվտանգությունը. Տեսանյութ Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Ցավակցությո՞ւն, թե.... Դաժան է, բայց արդար. Սերժ Սրապիոնյան Լավրովին սադրել էին. ասեց էն, ինչ ՀՀ 3 նախագահներն անում էին, բայց չէին ասում. Հայկ Նահապետյան. Տեսանյութ Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է Ֆրանսիան «մենակ չի թողել» Հայաստանին և Արցախին. Մինսկի խումբը «չի մահացել». Տեսանյութ «Հայաստան» խմբակցության առաջարկած ԶՈւ-ում ստեղծված իրավիճակի հարցը կքննարկվի ԱԺ փակ նիստում 71 հազար 570 դրամ. Հայաստանում սպառողական զամբյուղը թանկացել է Չեմ թաքնվում պատգամավորական մանդատի հետևում. Արմեն Չարչյան. Տեսանյութ «Կարճ ասած»․ Դե թալանը հիմի դու տես. Տեսանյութ «Կեցցե՛ք, Միքայել սրբազան․ դավաճանը եկեղեցում էլ է դավաճան». Ռուբեն Հակոբյան Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվել ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը

Ուկրաինայից տարհանվող հայերին Հայաստան տեղափոխելու համար պետական աջակցություն չի ցուցաբերվում. Հատուկ չվերթներ չեն կազմակերպվել

Ուկրաինահայերի մեծ մասը Հայաստան են ժամանել Սփյուռքի կառույցների, բարերարների օգնությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

«Փետրվարի 24-ից մինչ օրս ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ դիմել է շուրջ 80 ուկրաինահայ՝ ճշտելու՝ Հայաստան վերադառնալու համար արդյոք կա պետական աջակցություն, թե նրանք պետք է Հայաստան ժամանեն ինքնուրույն։ Նրանցից շատերը արդեն իսկ Հայաստան են ժամանել»,- նշել են հանձնակատարի գրասենյակից՝ ավելացնելով, որ պետական միջոցներով ուկրաինահայերի ավիափոխադրում չի կազմակերպվել։ Հայաստան են եկել հիմնականում հայ համայնքային կառույցների, բարերարների աջակցությամբ ու արդեն երրորդ երկրների տարածքով՝ մասնավորապես՝ Վիեննայով, Ֆրանկֆուրտով, Աթենքով և այլն։

Ի դեպ, Ուկրաինայից տեղահանված հայերին Հայաստան տեղափոխելու հարցում աջակցություն ցուցաբերել խոստացել էր Հունգարիան, եւ մի շարք հայեր հատել էին Հունգարիայի սահմանը՝ ակնկալելով, որ հատուկ չվերթով կտեղափոխվեն Հայաստան։ Սակայն հետագայում պարզվել էր, որ թռիչքը պետք է լինի կոմերցիոն, այսինքն՝ Հունգարիայի կառավարությունը հրաժարվել էր հոգալ ծախսերը ու հասկացրել, որ հատուկ թռիչքի համար ինչ-որ մեկը պետք է վճարի։ «Հունգարիան առաջարկել է կոմերցիոն չվերթ, այլ ոչ թե՝ իրենց հաշվին որպես հումանիտար էվակուացիոն ռեյս։ Այդ ամենն այդպես էլ ավարտվում է, որովհետև Հունգարիայում չկա հայկական հզոր համայնք»,-հայտարարել է Ուկրաինայում Հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները եւս չեն հոգացել հումանիտար չվերթի ծախսերը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից դժվարացել են հայտնել, թե կոնկրետ որքան մարդ է Ուկրաինայից ժամանել Հայաստան, սակայն նշել են, որ մեծամասնությամբ ազգությամբ հայեր են, սակայն եղել են նաեւ խառը ազգային կազմով ընտանիքներ։
Թվային տվյալ դժվարացել են տրամադրել նաեւ ՀՀ միգրացիոն ծառայությունից, որտեղից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են միայն, որ ռազմական գործողությունների մեկնարկից առայսօր Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 8 հայց՝ ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով։ Թե ապաստանի համար դիմած քաղաքացիներից քանիսն են ազգությամբ հայ, ծառայությունից կրկին դժվարացել են պատասխանել։

ՀՀ իշխանությունները թվային տվյալների չեն տիրապետում, փոխարենը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն է իրազեկել, որ Հայաստանի սահմանը հատել է 4000 ուկրաինացի՝ հիմնականում ազգությամբ հայ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan