Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
19
Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Կեցցե ցուցարար ծեծող ոստիկանը Փաշինյանն ու իր աջակիցները հասան այն բանին, որ Ռուսաստանը հրաժարվում է հայկական գյուղմթերքից Հրապարակվել է Թրամփի դեմ մահափորձի տեսավերլուծությունը Պատերազմ Արցախում
Իշխանությունը փախուստի ճանապարհ ունի. ժողովուրդը վտանգի առաջ մնալու է միայնակ. Վահագն Մելիքյան Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Չեխովի 25 հասցեն է` միջանկյալ ասֆալտապատման աշխատանքներից հետո (տեսանյութ) Երևան, շատրվանը` դիտահորից (տեսանյութ) Էպիդեմիոլոգիական աղետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բելինսկու անվան դպրոցի անմիջապես կողքը։ Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է․ Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան Ալիևի բութը և Նիկոլի հեծանիվը Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Երկրաշարժը Երևանում զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը» Քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը չկարողացավ գոնե աղբահանության խնդիրը կարգավորել (տեսանյութ) «Ռոսսելխոզնադզորի այս հրահանգը քաղաքական է»․ Գագիկ Համբարյան ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը Սպորտում նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ զորակոչից տարկետում կստանան 34 մլն դրամ՝ Քաղավիացիայի կոմիտեի դասընթացների ու գործուղումների համար Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի․ «Հետք» Բլենհայմյան պալատն ու Եվրոպական քաղաքական համայնքը ցնցված են. անհաղթ ու ամենազոր Փաշինյա՛նն է անձամբ մասնակցում համայնքի 4-րդ գագաթնաժողովին Չարենցավանի բնակիչները զայրացած են Բայդենը վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները. «Փաստ» ՔԿ-ն կիրանցի անչափահասներին մի քանի անգամ կանչել է հարցաքննության Դանիբեկյանի պատմությունը թող հերթական դասը լինի բոլոր դատավորների համար․ Ռուբեն Մելիքյան Հերթական կրակոցները՝ այս անգամ Սևանի հանգստյան գոտիներից մեկում․ կա զոհ և վիրավոր Սրբազանը հավաք է հրավիրել Սուրբ Աննա եկեղեցու բակում. ինչ է սպասվում Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն Հորդառատ անձրևը հեղեղել է Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը.Տեսանյութ

Հերթական գնումը՝ մեկ անձից․ Սյունիքում ճանապարհներ են հանձնել թշնամուն, կառուցում են նորերը

ՀՀ կառավարությունը մարտի 17-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով մեկ անձից գնումների թույլտվություն տվեց ՀՀ Սյունիքի մարզի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման համար։

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, սահմանամերձ (Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ) հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին  այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականին հրատապության կարգով նախաձեռնեց Հ-46, /Մ-2/ - Տաթև - Աղվանի - /Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ68+000 հատվածի հիմնանորոգման իրականացումը: Արդյունքում նշված ավտոճանապարհով երթևեկության ինտենսիվությունը կտրուկ աճեց, ինչի հետևանքով տվյալ ավտոճանապարհի կմ43+900-կմ53+900 հատվածում, որը անցնում է Վերին Խոտանան գյուղի տարածքով և բարդ ռելիեֆ ունեցող հյուսիսային կողմի անտառածածկ լանջով, կցորդիչով բեռնատարների երթևեկության համար, հատկապես ձմեռային ժամանակաշրջանում առաջացան անվտանգ և անխափան շահագործման խնդիրներ:

Նկատի ունենալով վերը նշվածը հրատապ խնդիր է դառել Վերին Խոտանան գյուղը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմանները բավարարող նոր ավտոճանապարհի կառուցումը»։

Մեկ անձից մյուս գնումը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցմամբ էր պայմանավորված։

Կառավարությունը նշում է․ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված  մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Ստեղծված սահմանային իրադրությունից ելնելով, գործնականում հնարավոր չէր կանխատեսել և տեղորոշել նոր ճանապարհի տեղը և ծրագիծը, ուստի նոր ճանապարհի կառուցման նախապես պլանավորումը, ինչպես նաև այդ նպատակով նախագծային աշխատանքների գնումը հնարավոր չէր կանխատեսել, արդյունքում, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է: Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ճանապարհի առկայությունը և փոխադրումների ապահովումը հարակից բնակավայրերի բնակչության համար կենսական նշանակություն ունի: 

Առկա իրավիճակով պայմանավորված, սահմանամերձ (Որոտան-Շուռնուխ-Դավիթ Բեկ և Կապան-Ագարակ) հատվածներով անցնող խնդրահարույց տեղամասերին  այլընտրանքային ճանապարհների ապահովման, ռազմավարական նկատառումներով պայմանավորված ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով, հաշվի առնելով նաև, որ տվյալ հատվածը գտնվում է Ադերբեջանի վերահսկողության ներքո, ներկայացվող նախագծով առաջարկվում է անհետաձգելի համարել Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ճանապարհահատվածի վերակառուցման նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների գնման կարիքը և թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ծառայությունների գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով»։

Աղբյուր՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan