Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել
7
Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Պատերազմ Արցախում
Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը՝ տիրող վիճակի մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության 19-րդը օրը՝ մարտի 14-ին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների 4-րդ փուլի մեկնարկի մասին:

«Բանակցություններ, չորրորդ փուլ՝ խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին: Բարդ խոսակցություն»,- այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Պոդոլյակը:

Նա նաև հայտնել է, որ բանակցություններն ընթանալու են տեսակոնֆերանսի ձևաչափով:

Լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր ավերվել է Էներգոդարը Զապորոժիեին կապող ավտոմայրուղու վրա կառուցված կամուրջը, և այլևս ուղիղ կապ չկա Էներգոդարի և մարզկենտրոնի միջև, այդ թվում՝ նաև հումանիտար օգնության տեղափոխման և բնակիչների տարհանման համար։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայությունը հայտարարել է, որ Կիևի բնակելի շենքի վրա հրթիռի ընկնելու հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը։

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք մարդիկ կարողանո՞ւմ են Մարիուպոլից դուրս գալ, հայերը փաստաթղթերի հետ խնդիրներ ունեին, արդյոք դրանք լուծվեցի՞ն, թե՞ ոչ, նույնը՝ նաև դեղորայքի, սննդի հարցերի դեպքում:

«Բոլոր տեղերում էլ իրավիճակը ծանր է, կան մի շարք խնդիրներ: Մարիուպոլից ոչ ոք չի կարողանում դուրս գալ, իսկ փաստաթղթերի պահով 2-3 հյուպատոսական կետեր են աշխատում՝ Օդեսայում, Լվովում, Ուժգորոդում: Հայաստանի քաղաքացիները բոլոր թղթերը ստանում են: Ինչ վերաբերում է դեղորայքին և սննդին, ապա ոչ բոլոր տեղերում է այդ հարցը լուծվել: Ավելին, այն քաղաքներում, որտեղ դեղորայք և սնունդ է ներմուծվել, էլի խնդիր ունեն»,- նշեց Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն ասաց նաև, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Ուկրաինայից, չգիտեն՝ գալիս են Հայաստա՞ն, թե՞ այլ երկիր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>