ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Պատմությունը կրկնվում է. Թուրքիան 2-րդ համաշխարհայինի ժամանակ էլ էր պատրաստ ներխուժելու. քաղաքագետ

Այս իշխանությունների ընկալմամբ՝ Խրամորթ գյուղի բնակիչներն իրենց գոյությամբ սադրում են Ադրբեջանին, որ վերջիններս հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝  անդրադառնալով անցնող օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքին և իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականությանը:

«Այստեղ պետք է առանձնացնենք երկու կարևոր հանգամանք. առաջին՝ մեկ-երկու օրվա ընթացքում մի քանի հայտարարություններ լսեցինք. Ադրբեջանցիները կրակում են՝  հետո՞  ինչ, միևնույն է՝ գնալու ենք խաղաղության, երկրորդ՝ կա միջադեպ Արցախում, բայց մենք չենք մեկնաբանում, երրորդ՝ միջադեպերը պետք է ուսումնասիրվեն, և մենք հասկանանք՝ ո՞վ է մեղավոր. երևի Խրամորթի բնակիչներն են իրենց գոյության փաստով սադրում ադրբեջանցիներին, որ իրենք հարձակվեն հայկական կողմի վրա:

Ադրբեջանցիները տրամաբանական մոտեցում ունեն, ըստ որի՝ ինչու՞ վերցնել մասը, եթե կարող են վերցնել ամբողջը: Այստեղ մենք պետք է ընդգծենք նաև արտաքին քաղաքական գործոնը: Պատմությունը սիրում է կրկնվել: Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էր Թուրքիան զորք կուտակել Խորհրդային Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին և սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ավարտին, որ որոշակի գործողություններ իրականացնի այս տարածաշրջանում, այնպես էլ հիմա: Այդ ժամանակ էլ թշնամին սադրում էր: Թշնամու ձեռագիրը չի փոխվել. եթե նախկինում Թուրքիան գործում էր իր զորքերի միջոցով, ապա այսօր նույնն անում է իր պրոքսի հանդիսացող Ադրբեջանի միջոցով»,- ասաց քաղաքագետը:

Բենիամին Մաթևոսյանը նկատում է՝ եթե Ռուսաստանը պարտություն կրեց Ուկրաինայում, ապա Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են Հայաստան ներխուժել:

«Վստահ եմ, որ Ռուսաստանի մասով այդ ծրագիրը տապալվելու է, բայց Հայաստանի մասով  տեսնում ենք, որ մեր իշխանությունները թշնամու բոլոր քայլերը պատրաստ են արդարացնել,  անգամ քննադատական խոսքեր չեն ասում իրենց հասցեին»,- ասաց Բ. Մաթևոսյանը:

Փաստացի՝ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով հնչեցնում է հայտարարություններ՝ ի ապացույց այն իրողության, որ վերջինս հրաժարվում է ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման:

Քաղաքագետը հիշեցնում է՝ պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներց մեկն ասում էր, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածը ադրբեջանական էր, և հայերն այն օկուպացրել էին:

«Այս իշխանություններն ունեն գաղափար, և, ըստ այդ գաղափարի, մեր փրկությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացելու մեջ է: Սա նման է միակողմանի սիրուն: Ադրբեջանցիները փորձում են ոչնչացնել հայկական էլեմենտը Այսրկովկասում, բնաջնջել այն ոչ միայն Արցախից, այլև Սյունիքից, Երևանից, իսկ այս իշխանություններն ասում են՝ ո՛չ, մենք միևնույն է գնում ենք խաղաղության: Ցավոք սրտի, 44-օրյա պատերազմը այս մարդկանց ոչինչ չսովորեցրեց, բայց դա էլ է հասկանալի. իրենց քաղաքական հետագիծը երբ տեսնում ես, իրենք Արցախը երբեք Հայաստանի մաս չեն համարել: Արցախն իրենց ընկալումներում գլխացավանք էր, և իրենք այդ գլխացավանքից ազատվել են: Այս իշխանությունների համար Արցախը Սփյուռքի վատ դրսևորումն է»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը:

Լենա Կարապետյան

Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan