Բորել. Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը
Դիտել նաև
Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայատանի վրա
Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է
Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ
ԱՄՆ-ի կեղծավոր քաղաքականությունը Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ ցույց է տալիս Վաշինգտոնի իրական դեմքը
Ի՞նչ որոշումներ կկայացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վաշինգտոնում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Արևմուտքը մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը։ Հայտնում է РИА Новости-ն:
«Պատրաստ եմ խոստովանել, որ <...> մենք կորցրել ենք Արևմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունը։ <…> Կան պահեր, որոնք մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք մենք առաջարկել ենք, իսկ հետո չկարողացանք իրագործել»,- ասել է Բորելը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բորելը սխալ է անվանել Ուկրաինային և Վրաստանին տրված խոստումները, թե նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Արևմուտքը չի կարող դրանք կատարել։
Zham.am