Բորել. Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը
Դիտել նաև
Այդ ճանապարհը կարող է պատմական աղետ լինել հայ ժողովրդի համար. Ալեքսեյ Անպիլոգով (տեսանյութ)
Զելենսկին կգա՞ Հայաստան. Փաշինյանը նոր պատերազմ է սադրում
Հայաստանի իշխանությունը իր հակառուսականությամբ «վա բանկ» է գնում․ մեդիափորձագետ (տեսանյութ)
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Արևմուտքը մի քանի սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու խոստումը։ Հայտնում է РИА Новости-ն:
«Պատրաստ եմ խոստովանել, որ <...> մենք կորցրել ենք Արևմուտքի հետ Ռուսաստանի մերձեցման հնարավորությունը։ <…> Կան պահեր, որոնք մենք կարող էինք ավելի լավ անել, կան բաներ, որոնք մենք առաջարկել ենք, իսկ հետո չկարողացանք իրագործել»,- ասել է Բորելը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բորելը սխալ է անվանել Ուկրաինային և Վրաստանին տրված խոստումները, թե նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ Արևմուտքը չի կարող դրանք կատարել։
Zham.am