«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողով ստեղծել։

Ընդդիմադիր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին  եւ կից ներկայացված օրենքների նածագծերի փաթեթ։

Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավորների պահանջով փետրվարի 10-ին ստեղծվել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի աշխատանքներին, սակայն, ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում, համարելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումը ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է եւ որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ  գործողությունները։  

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովն ըստ «Հայաստան» խմբակցության առաջարկի՝ պետք է լինի ինքնավար մարմին, որն ուսումնասիրելու է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առնչվող դեպքերն ու իրադարձությունները:

«Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նոր քննիչ հանձնաժողովը բարձրացված խնդիրների առումով շատ ավելի համապարփակ է, քան իշխանության պահանջով ստեղծվածը։ Նոր քննիչ հանձնաժողովի կարգավիճակը, կազմը արմատապես տարբերվում է արդեն ստեղծված հանձնաժողովից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն անկախ լինի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից։

Հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնց պաշտոնները ինքնավար պաշտոններ են: Հանձնաժողովի 4 անդամ առաջադրելու իրավունք ունի իշխանությունը, 4-ը՝ ընդդիմությունը, 1-ն էլ՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:

Նախագծերի փաթեթը սահմանում է, որ հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

 «Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այսինքն՝ հանձնաժողովի անդամները չեն կարող պատգամավորներ լինել, նրանք լինելու են բարձր պատրաստվածությամբ մասնագետներ, որոնք պետք է անկախ լինեն իշխանությունից, ինչպես նաեւ ընդդիմությունից։ Կաշկանդվածությունը բացառող մեխանիզմներ ենք առաջարկել, որը հանրության համար լեգիտիմ եզրակացություն կարող է տալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ»,- նշեց  Գեղամ Մանուկյանը։

Նախագծերի փաթեթում չի նշվում, թե քննիչ հանձնաժողովը որքան ժամանակով է ստեղծվում։ Ըստ Գեղամ Մանուկյանի՝ 6 ամիսը մեկ հանձնաժողովը պետք է միջանկյալ եզրակացություն ներկայացնի Ազգային ժողովին, իսկ հանձնաժողովի նախագահ եւ նախագահի տեղակալին ընտրելու են հանձնաժողովի կազմից՝  հանձնաժողովի գործունեության ժամկետով, բայց ոչ ավելի, քանի 2 տարի ժամկետով։

Ի դեպ, Ազգային ժողովի իշխող եւ ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի առնվազն մեկական անդամի թեկնածությունն առաջադրվում է.

1) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների կողմից Ազգային ժողովի կառավարող եւ ընդդիմադիր խմբակցություններին առաջարկվող թեկնածուներից,

2)այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք մասնակցել են Հայաստանի Հանրապետության վերջին համապետական ընտրություններին,

3)Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցության հիման վրա, որոնց կանոնադրական նպատակներից է պետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ զոհված, վնասվածքներ ստացած, գերեվարված եւ/կամ ռազմական գործողությունների հետեւանքով այլ կերպ տուժած անձանց հիմնախնդիրներով զբաղվելը, եւ որոնք առնվազը վերջին մեկ տարին իրականացնում են նման գործունեություն:

Հանձնաժողովի անդամների թեկնածության առաջադրման առումով կան սահմանափակումներ։ Օրինակ, հանձնաժողովի անդամ չի կարող առաջադրվել  այն անձը, որը պատերազմի ընթացքում չի զբաղեցրել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված զինվորական ծառայության բարձրագույն սպայական կազմի կամ ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչումով հիմնական պաշտոն, «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դիվանագիտական պաշտոն, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն պաշտոն:

Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan