Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար Ի՞նչ է տեղի ունենում փոխարժեքների հետ. Տարադրամը կրկին էժանանում է Ալիևը հանդիմանել է Փաշինյանին. «Հրապարակ»

Ի՞նչ հետևանքներ կունենա ՌԴ նավթի համար սահմանված ամերիկյան էմբարգոն

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ռուսական նավթի ներկրումը, իսկ որպես հետևանք՝ որոշումից անմիջապես հետո ոլորտն արձանագրել է Brent տեսակի նավթի թանկացում:

Ի դեպ, փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ այս արգելքին կմիանա նաև Մեծ Բրիտանիան:

Այդուհանդերձ, կարևոր է շեշտել, որ ռուսական նավթի հիմնական արտահանման շուկան Եվրոպան է, իսկ Եվրոպան չի շտապում կտրուկ քայլերի դիմել այս ուղղությամբ:

Փորձագիտական շրջանակներն արձանագրում են՝ ռուսական նավթի ներկրման արգելքը կարող է զգալի հետևանքներ ունենալ ԱՄՆ տնտեսության համար՝ բարձրացնելով էներգակիրների գները: Իսկ թե այս արգելքն ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի տնտեսության ու նաև ՌԴ-ի հետ տնտեսական բարձր ինտեգրման աստիճան ունեցող երկրների համար, 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Եկեք ֆիքսենք, որ խոսքն ընդամենը վերաբերում է ամերիկյան շուկային: Ինչ վերաբերում է եվրոպական շուկային, ապա այնտեղ մատակարարումները շարունակվելու են: Ի դեպ, որոշումը կայացնելուց ժամեր անց Սպիտակ տունը հայտարարեց, որ ըմբռնումով է վերաբերվում հանգամանքին, որ Եվրոպան շարունակելու է ռուսական ածխաջրածիններ ներկրել՝ հաշվի առնելով ուղիղ կախվածությունը և այն, որ Եվրոպան մեկ ակնթարթում չի կարող նվազեցնել ներկրման ծավալները»,- ասաց փորձագետը՝ նկատելով, որ ԱՄՆ հերթական տնտեսական պատժամիջոցի համար որոշիչ են եղել նաև Վենեսուելայից նավթի ներկրումը վերականգնելու ուղղությամբ տարվող քայլերը:

Վահե Դավթյանը համոզված է՝ ՌԴ-ն թեև ժամանակավորապես կկորցնի ԱՄՆ շուկան, սակայն դա նաև հնարավորություն կստեղծի այդ ծավալով նավթն ու նավթամթերքը որոշակի դիսկոնտներով ուղղել այլ, օրինակ, ասիական շուկաներ:

«Երեկվա դրությամբ արդեն տարբեր թրեյդերներ ռուսական նավթը շուրջ 30 տոկոս դիսկոնտով վաճառում էին ասիական շուկաներում. այսինքն՝ այստեղ կատաստրոֆիկ հետևանքների սպասել պետք չէ»,- հավելեց նա:

Այս իրավիճակն ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայաստանյան շուկայի վրա, արդյո՞ք ռուսական էներգակիրների շուկայի կրճատումը կհանգեցնի սակագների բարձրացման՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» գիտահետազոտական ՀԿ նախագահը մի քանի դիտարկումներ արեց. «Գազի ոլորտում թանկացումներ չեն լինի, որովհետև եթե խոսում ենք ՀՀ-ի մասին, ապա մենք, բարեբախտաբար, ՌԴ-ից բնական գազ ձեռք ենք բերում ոչ թե սփոթային գներով, այլ երկարաժամկետ պայմանագրային. ռիսկային գոտում հայտնվել են սփոթային շուկաները:

Ինչ վերաբերում է նավթամթերքին՝ այստեղ կարևոր է հաշվի առնել հետևյալ հանգամանքը՝ Ռուսաստանում շարունակաբար անկում է ապրում բենզինի, առհասարակ, նավթամթերքի գինը, քանի որ հատկապես դիզվառելիքի արտահանման հնարավորությունները փոքր-ինչ նվազել են, ներքին շուկայում ավելցուկ է ձևավորվել, և ավելցուկն էլ իր հերթին՝ բերում է գնի նվազեցման: Հաշվի առնելով այն, որ Հայաստան ներկրվող դիզվառելիքի շուրջ 90 տոկոսը գալիս է ՌԴ-ից՝  չեմ բացառում, որ այս միտումներն ինչ-որ մի պահի կարող են դրսևորվել նաև այստեղ։ Այսինքն՝ դրա հնարավորությունը տեսականորեն կա: Սակայն ինչո՞ւ եմ նշում՝ «տեսականորեն», քանի որ մեր շուկան և, մասնավորապես, նավթամթերքի շուկան շատ անկախատեսելի է, գործում է կարտելային համաձայնության սկզբունքով, և չգիտեմ՝ իրենց ինչպես կդրսևորեն ներքին խաղացողները:

Գուցե նույնիսկ հակառակը՝ օգտվելով տեղեկատվական մեծ հոսքերից, անորոշությունից, գնան գների շարունակական բարձրացման ճանապարհով՝ օգտվելով այն պատճառաբանությունից, թե ամբողջ աշխարհում գինը բարձրանում է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan