«Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի․․․»․ Արթուր Թովմասյան

Դիտել նաև
Մինչև հայի թասիբը չվերականգնվի, մենք ՀԱՅՐԵՆԻՔ չենք ունենա, մնացածը՝ լոլոներ են
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդակցություն է հրավիրել
Պետք չէ ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին. ՔՊ–ական պատգամավորը` Պապիկյանի հրաժարականի մասին. Տեսանյութ
Մաղթում եմ ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում. Արթուր Թովմասյան
Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է․ Արթուր Թովմասյան
«Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2 դոլարի: Լավ, տեղական արտադրության կաղամբը ինչո՞ւ պետք է առժենա 2 դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5 դոլար (750 դրամ):
Մեր ժողովուրդն ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր: Ասեմ ավելին, ռուս-ուկրաինական իրադարդություններից ելնելով առջևում սպասվում են էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կրուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացում:
Ժողովուրդը խեղդվում է սրընթաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում»:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից