Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
17
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Պատերազմ Արցախում
Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Նիկոլ Փաշինյանը հիստերիկացել է (տեսանյութ) Փաշինյանի ամենամեծ աջակիցները տանը նստածներն են (տեսանյութ) Իրավապահների խղճին է Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած անձի մահը. փաստաբան Պատմության աղբանոցն ուղարկենք ՔՊ-ին (տեսանյութ) Քաղաքացու կյանք արժեցած այս ծանր հանցագործությունը չի կարող ներկայացվել որպես «դժբախտ պատահար». Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Փաշինյանի ոստիկանությունը Պապիկյանի հրամանով Տաշիրի գյուղերում ճնշումներ է գործադրում Սամվել Կարապետյանի կողմնակիցների վրա, կան բազմաթիվ ձերբակալվածներ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Ա՛յ շան որդի․ Մակրոնն իրեն դրել է փոքրիկ Նապոլեոնչիկի տեղը (տեսանյութ) Տռուսիկ-մայկա տպելու աշխարհի չեմպիոններ են դարձել (տեսանյութ) Խորհուրդ՝ «ներքնաշորերի» մասնագետ 9%-ոց Ավինյանին (տեսանյութ) Նորից սուտ, նորից մանիպուլյացիա՝ Երևանի քաղաքապետարան-ի կողմից (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մշակույթի մի խումբ գործիչներ քննարկել են Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, ներհասարակական կյանքում արձանագրվող ցավալի զարգացումները Ավինյանի եկամուտներն աճել են. քանի՞ միլիոն է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանը լաչառություն է անում (տեսանյութ) Ապարանի ավագ դպրոցի տնօրենը դասապրոցեսը դադարեցրել է, աշակերտներին տարել Փաշինյանի քարոզարշավին Կրակnցներ՝ Երևանում. Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակnցներ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Ավինյա՛ն, դու քաղաքապետ ես, ոչ թե մայկա-տրուսիկ տպող. Ծառուկյան (տեսանյութ) Իշխանության քարոզած խաղաղության թեզը 100 տոկոսանոց խաբեություն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Թալին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ճողվածք է ստացել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես ձեզ անհաջողություն եմ մաղթում. քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ) ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչպես է կերտվում պատմական պարտությունը

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Կրեմլի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռազմական գործողությունների դադարեցման համար Կրեմլի առաջադրած պայմաններին՝ ասելով, որ Կիևը պատրաստ է քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցերը և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են մարդիկ ապրելու այդ տարածքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը այդ մասին ասել է ամերիկյան ABC News-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ խնդիրը շատ ավելի բարդ է, քան պարզապես Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների կարգավիճակը ճանաչելը:

«Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Հաղորդավարը հետաքրքրվել էր Ուկրաինայի ղեկավարից, թե «պատրա՞ստ եք ընդունել պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած բոլոր երեք պայմանները, որ Ուկրաինան պետք է փոխի իր սահմանադրությունը՝ ՆԱՏՕ-ին միանալու ցանկությունից հրաժարվելու համար, պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս և ճանաչի արևելյան շրջանների (Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների) անկախությունը

Ի պատասխան Զելենսկին ասել էր. «Առաջինը՝ ես պատրաստ եմ երկխոսությանը, մենք պատրաստ չենք կապիտուլյացիայի, քանի որ այդ հարցի հասցեատերը ոչ թե ես եմ, այլ ժողովուրդը, որ ինձ ընտրել է: Եվ ինձ ընտրած ժողովուրդը պատրաստ չէ կապիտուլյացիայի: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին՝ ես վաղուց եմ սառեցրել այդ հարցը՝ այն բանից հետո, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային: Դաշինքը վախենում է վիճահարույց հարցերից և Ռուսաստանի հետ առճակատումից, ՆԱՏՕ-ն ուզում է, որ երկիրը ծնկաչոք աղաչի իրեն ինչ-որ բանի համար, և մենք չենք ուզում լինել այդ երկիրը, և ես չեմ ուզում լինել այդպիսի երկրի նախագահ»:

Դեյվիդ Մյուիրը նաև ճշտող հարց է ուղղել Ուկրաինայի նախագահին, թե «ո՞րն է Ձեր ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմի դադարեցման համար Կրեմլի առաջադրած նախապայմանների վերաբերյալ, Դուք ասում եք, որ պատրաստ չե՞ք ընդունել այդ երեք պայմանները»:

«Ես խոսում եմ անվտանգության երաշխիքների մասին: Ինչ վերաբերում է ժամանակավորապես օկուպացված տարածքների և միայն Ռուսաստանի կողմից այդ կեղծ հանրապետությունների խնդիրներին՝ մենք կարող ենք քննարկել և գտնել փոխզիջում այն հարցի վերաբերյալ, թե ինչպես են շարունակելու ապրել այդ տարածքները: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են ապրելու այդ տարածքում բնակվող մարդիկ, ո՞վ է ուզում մաս կազմել Ուկրաինային, ո՞վ Ուկրաինայում կասի, որ կուզենա ընդունել նրանց երկրի կազմում: Այնպես որ, հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես դրանք ճանաչելը: Սա մեկ այլ վերջնագիր է, և մենք պատրաստ չենք վերջնագրերի: Եվ այս իրավիճակում անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը սկսի խոսել, սկսի երկխոսություն մեզ հետ», - պատասխանել է Ուկրաինայի նախագահը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>