Երևան-Մոսկվա չվերթը շտապ վայրէջք է կատարել խնձորից խեղդված աղջկա պատճառով

Դիտել նաև
Թշնամին արգելել է Երևան-Բեյրութ-Երևան չվերթները
Անհայտ անձը հայտնել է, թե Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն ականապատված է
Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների «քովիդային» սահմանափակումները
«Ազիմուտ» ավիաընկերությունը լրացուցիչ թռիչքներ կիրականացնի Երևանից դեպի Միներլանիե Վոդի և Սոչի
Այսօր ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Երևան 36 թռիչք է իրականացվելու, վաղվանից թռիչքների թիվը կտրուկ կնվազի
Երևան-Մոսկվա չվերթը շտապ վայրէջք է կատարել խնձորից խեղդված աղջկա պատճառով։
Երեւանից Մոսկվա թռիչքի ժամանակ 9 ամսական Անյայի ծնողները մի կտոր խնձոր են տվել, Անյան սկսել է խեղդվել։ Օդանավի հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Սամարայում։
Թռիչքուղու վրա ինքնաթիռին դիմավորել են բժիշկները. Անյան հոսպիտալացվել է Բժշկական համալսարանի հիվանդանոց։ Այնուհետև աղջկա ինքնազգացողությունը վատացել է, որոշվել է նրան տեղափոխել Սերեդավինի անվան շրջանային հիվանդանոց։ Բարեբախտաբար, այնտեղ նրանց հաջողվեց փրկել աղջկան. այժմ Անյան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։