Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվանային համալիր կկառուցվի

Դիտել նաև
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը. ուղիղ միացում
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի. Տեսանյութ
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Խաչքարերի փոխարեն դեպի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմ
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությանը, որ երկշաբաթյա ժամկետում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվաններ կառուցելու մրցույթ հայտարարեն. «Տարածքն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել լավ շատրվաններ․ էդտեղ ջրի խնդիր էլ չկա, քանի որ մետրոյի ջրերը գալիս ու թափվում են Գետառի մեջ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։