Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Փոփոխություններ ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել սովորողների ամփոփիչ ստուգման, փոխադրման և ավարտման կարգում։

Փոխադրում՝ դասարանից դասարան

1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով, բնութագրման միջոցով:

2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ հաստատության հայեցողության։ Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի մեթոդական միավորումների կողմից:

Գնահատում

Փոխադրական գրավոր քննությունները գնահատվում են 20, բանավոր քննությունները՝ 10 միավորային համակարգերով։ Բանավորի դեպքում դրական է համարվում 4-10, գրավորի դեպքում՝ 8-20 միավորը։

Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ ուսուցչի կողմից:

«Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

4-րդ դասարանի ամփոփիչ ստուգում

4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

9-րդ դասարանի ավարտական քննություններ 

  • ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից անցկացվում են կենտրոնացված քննություններ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում՝ գրավոր։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներն ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց դպրոցում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի ընտրությամբ։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց հաստատություններում։

9-րդ դասարանի համար ավարտական քննություններ են նախատեսված նաև

  • գրականությունից (բանավոր),
  • օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ)՝ սովորողի ընտրությամբ, բանավոր:
  • Բնագիտությունից («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) այս տարի կանցկացվի գրավոր քննություն, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր:
  • Հայոց պատմությունից (բանավոր),
  • Ֆիզկուլտուրայից (նորմատիվների հանձնում),
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
  • Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել երկու և ավելի օրերի ընթացքում՝ կախված հաստատության սովորողների թվից:
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:
  • «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ ըստ 10 միավորային համակարգի:
  • Բացի կենտրոնացված քննություններից՝ մնացած առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց հաստատությունում:
  • Ավարտական քննություններից դրական միավոր չստացած սովորողների համար հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է վերաքննություն։
  • ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից վերաքննություններն անցկացվում են կենտրոնացված՝ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:
  • 9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննությանը կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից չի ապահովել դրական միավոր (1-3 միավոր՝ բանավորի դեպքում, 1-7 միավոր՝ գրավորի դեպքում): 

12-րդ դասարանի ավարտական քննություններ

  • 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ ‹‹Հայոց լեզու և հայ գրականություն›› (գրավոր), ‹‹Մաթեմատիկա›› (գրավոր), ‹‹Հայոց պատմություն›› (գրավոր) առարկաներից։
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
  • Եթե 12-րդ դասարանի սովորողն առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի ներկայացել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
  • Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
  • Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու կամ քննությանը չներկայանալու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:
  • Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։
  • Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:
  • «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>