Վրաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանում՝ Վրաստանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա, 4.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 14:34-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա, ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։