Վլադիմիր Զելենսկի. Չնայած Արևմուտքի խոստումներին, Ուկրաինան մենակ է մնացել. Տեսանյութ

Դիտել նաև
Ուկրաինացի պաշտոնյաները Ղարաբաղի շրջափակման հարցում աջակցում են Ադրբեջանին. eurasianet.org
Ուկրաինայի պատերազմը եկամտի աղբյուր է. FOXNews
Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով հայ է զոհվել
«Մահապատժից վայրկյաններ առաջ». Համացանցում հայտնվել են ռուս զինվորների կյանքի վերջին վայրկյանների կադրերը՝ նախքան նրանց գնդակահարվելը Ուկրաինայի զինված ուժերի կողմից.18+
Կիև, Օդեսա, Դնեպրոպետրովսկ. Ռուսաստանը շարունակում է զանգվածային ռմբակոծությունները Ուկրաինայի տարածքում՝ ոչնչացնելով երկրի ենթակառուցվածքը. Տեսանյութ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած Արևմուտքի խոստումներին, երկիրը միայնակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։ Ուկրաինայի առաջնորդի տեսաուղերձը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Արեւմուտքը միայն խոսում է Ուկրաինային աջակցելու մասին։ Զելենսկին նաև պարզաբանել է, որ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէ երաշխավորել իրենց անդամակցությունը ՆԱՏՕ-ին և իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա։
«Մենք մնում ենք միայնակ մեր պետության պաշտպանության գործում: Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած, ես այդպիսի բան չեմ տեսնում... Բոլորը վախենում են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուր պետությանը, որն օգնում է Ուկրաինային «ոչ միայն խոսքերով»։
Zham.am