Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ղարաբաղը կարող է դրվել խաղասեղանին աշխարհաքաղաքական ապակայունացման ֆոնին. Գրիգորի Տրոֆիմչուկ

«Ռուս-ադրբեջանական հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական դաշնակցային գործընկերության մասին հռչակագրին:

Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ այդ հռչակագրում Հայաստանի համար որևէ նոր, արտասովոր կամ նույնիսկ սենսացիոն բան չկա:

Նրա խոսքով, փաստաթուղթն ամրապնդում է ռուս-ադրբեջանական առանց այն էլ առանձնահատուկ հարաբերությունները դաշնակիցների կարգավիճակում, ինչպիսին, ըստ էության, դրանք միշտ են եղել։

«Գլխավորը, որն այս մակարդակի փաստաթղթի անհրաժեշտություն է առաջացրել, իմ կարծիքով, ընդհանուր աշխարհաքաղաքական ապակայունացման զարգացումն է։ Մոսկվան չէր ցանկանա այս իրադարձությունների լույսի ներքո տեսնել իր ապացուցված, հատուկ գործընկերոջ կողմից անցանկալի «անակնկալներ», հատկապես, որ ռազմաքաղաքական գործընկերությունն այժմ ակտիվանում է ամենուր, և ոչ միշտ այնպես, ինչպես կցանկանար Մոսկվան։ Բայց այս փաստաթուղթը պետք է նաև հենց Բաքվին, որը մանրակրկիտ մտածված արտաքին քաղաքականություն է վարում՝ հատկապես Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո։

Բաքուն մոտենում է մի հանգուցալուծման, երբ կրկին օրակարգում կհայտնվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների հարցը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական հասարակության վերաբերմունքն այս ռազմական կոնտինգենտի նկատմամբ, անկեղծ ասած, միանշանակ չէ։ Բայց քանի որ Մոսկվան այս փաստաթղթով ավելի հանգիստ կլինի, ուրեմն այդպես էլ կլինի»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նրա գնահատմամբ՝ այս փաստաթուղթը հակահայկական չէ, քանի որ այն արտացոլում է կողմերի նախկին դիրքորոշումները։

«Ղարաբաղը միջազգային բոլոր չափանիշներով միշտ համարվել է ադրբեջանական։ Հերթական անգամ նմանատիպ թեզերի ամրագրումը ոչինչ չի փոխում։ Միևնույն ժամանակ, ղարաբաղյան գործընթացի գործնական կողմը նախկինի պես բարդ է մնում, և ոչ մի փաստաթուղթ չի կարող կարգավորել այդ հարցը։ Այստեղ, ցավոք սրտի, մեզ միշտ սպասում է պատերազմը, որը ոչ մի տեղ գրանցված չէ»,- ասաց նա:

Ավելին, ռուս քաղաքագետի կարծիքով՝ Ղարաբաղը կարող է դրվել խաղասեղանին աշխարհաքաղաքական ապակայունացման սրման ֆոնին։

Նրա որակմամբ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Վաշինգտոնը կամ արևմտյան այլ մայրաքաղաքներ չեն ճանաչի Ղարաբաղի ինքնիշխանությունն ուկրաինական ուղղությամբ հայտնի իրադարձություններից հետո։

«Հռչակագիրն ինքնին, իհարկե, սովորական իրադարձություն չէ, բայց գործնականում ոչինչ չի փոխում»,- ասաց նա:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե հռչակագիրը նոր փուլ է երկկողմ հարաբերություններում, և այն հնարավոր դարձավ «Ղարաբաղյան հարցում առաջընթացից հետո», և հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, Տրոֆիմչուկը պատասխանեց, որ ֆորմալ առումով դա այդպես է, սա ռուս-ադրբեջանական հարաբերություններում պատմական նոր փուլ է:

«Ի դեպ, Մոսկվան չէր ցանկանա Հայաստանի հետ իր հարաբերությունների վատթարացում կամ անկում: Հայտնի է՝ ինչպիսին են հայկական հասարակությունում այս մասով տրամադրությունները, շատ է բացասականը: Այնինչ իրադարձություններին օբյեկտիվ հայացքը խոսում է այն մասին, որ Մոսկվան դաշնակից Հայաստանի պաշտպանության համար արել է ամեն ինչ, ինչ կարողացել է: Եվ եթե իրենք՝ հայերը, դիտարկում են Ռուսաստանին ինչ-որ անհաղթ հրեշ, որը պարզապես չցանկացավ աջակցել հայերին, ապա այստեղ կա խնդիր նաև ինքնին Մոսկվայի համար, երբ իր արտաքին իմիջը միշտ չէ, որ համապատասխանում է պրակտիկ բովանդակությանը:

Այս առումով Մոսկվան պատանդ է իր իսկ ձեռքերով ստեղծված արտաքին դիմանկարին։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես երբեմն հիշեցնում եմ, ամենևին էլ ԽՍՀՄ չէ։ Ուստի հայերը չպետք է բացասականություն կուտակեն Մոսկվայի նկատմամբ, ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, եթե ադրբեջանական բանակը չդադարեցներ իր հարձակումը 2020 թվականի նոյեմբերին»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ շարունակելով, որ Ռուսաստանը ոչ մի կերպ շահագրգռված չէ Հայաստանի պարտությամբ, քանի որ այդ դեպքում չի կարող իր համար կասեցնել ողջ տարածաշրջանի կորուստը։

Միևնույն ժամանակ, նրա դիտարկումների համաձայն, Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններն ի վիճակի են ձևավորել բոլորովին այլ տարածաշրջանային կոնֆիգուրացիա։

«Մոսկվան այժմ միշտ պետք է նկատի ունենա Ադրբեջանի մարտունակ բանակի ներկայությունը տարածաշրջանում, որն անցել է իրական պատերազմի միջով, ի տարբերություն նույնիսկ Ռուսաստանի Դաշնության։ Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք օրեցօր ավելի են բարդանում, հայերը չպետք է ասեն, թե իբր Ռուսաստանը լքել է իրենց։

Եթե ​​Ռուսաստանի ոգին ու գործոնն այստեղ չլիներ, առաջինը դա նրանք իրենց վրա կզգային։ Ադրբեջանի և Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հաշվին Ռուսաստանի Դաշնությունը փորձում է տարածաշրջանում պահպանել կայունության այն փոքր մասնաբաժինը, որը դեռ կա այստեղ։ Սա պետք է հստակ հասկանալ։ Միաժամանակ, ինչպես արդեն նշել եմ, Ռուսաստանը չի կարող անել ավելին, քան կարող է։ Նրանից անհնարինը պետք չէ պահանջել»,- ասաց նա։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan