Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ)
13
Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Թուրքիան կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը` ահաբեկիչների մասին Պետական գույքի օտարում, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում. կառավարության նիստը՝ ուղիղ Զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան՝ ՊՆ–ի մոտ․ Տեսանյութ Էդմոն Մարուքյանը ակամայից բացահայտում է իշխանությունների անծրագիր լինելն ու սնանկությունը. տեսանյութ Այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը և իրականացնում Արցախի հայաթափման ծրագիրը․ «Հայաստան» դաշինք Լաչինի միջանցքը երեք տարվա տեղը երկու տարում հանձնելը լեգիտի՞ մէր թե ոչ. Ի՞նչ կարող է հետևել դրանից հետո ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, նրանց վիճակը գնահատվում է ծանր․ Արցախի ՊՆ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովման հարցերը Պատերազմ Արցախում
Արցախի համար Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է․ Բաբայան Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68 Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել. Տիգրան Աբրահամյան ՔՊ կադրային բանկը սնան՞կ է Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակից Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազը՝ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի գործով դատավոր Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել Ինչո՞ւ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում Պուտինի հետ և ո՞րն է լինելու օրակարգը Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին ՌԴ խաղաղապահների մեքենային բախվելու հետևանքով 4 կին տեղում մահացել են Իշխանությունները նպատակային Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով ծառայություն մատուցելով Ադրբեջանին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկում․ ուղիղ Նախկին ընկերներիցս մեկն ասաց.«ախր ո՞նց գնամ Նիկոլին ասեմ, թե արի քեզ քրֆող բնակչությանն օգնենք». Բաբայան «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները 4 հանդիպում և 500 հեռախոսազրույց են անցկացրել «Մի ամբողջ ազգ սխալվավ». Հայաստանից գնում են ընտանիքներով, արտագաղթողների թիվն աճել է (տեսանյութ) Օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, եղել է հարաբերականորեն կայուն Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. Ժողովուրդ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումները սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հաղորդագրությունը Կանգնած ենք գոյաբանական բնույթի սպառնալիքների առջև, իսկ դրա համար անհրաժեշտ է սառնասրտություն. Դավիթ Բաբայան Հադրութի շրջանում հայտնաբերվել են հայկական ԶՈւ-ին պատկանող «ՄԻ-8» ուղղաթիռի բեկորներ Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել Որևէ բնակիչ դեռևս չի տեղահանվել, սպասում են, որպեսզի մատչելի գներով բեռնափոխադրող միջոց լինի. Աղավնոյի գյուղապետ

Մեկ անձից գնումներ, միլիոնների արտոնություններ՝ Փաշինյանի սրտի գործարարի՝ «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությանը

Փետրվարի 11-ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը 5 միլիոն դրամի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության հետ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար հյուրասիրության ծառայությունների մատուցման նպատակով։

«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունը, որը ռեստորանների ցանց է, 5 միլիոն դրամով սառը, տաք խորտիկներ, աղցաններ, ապուրներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, աղանդեր է մատուցելու Հայաստան այցելած պատվիրակություններին։

Թե ինչո՞ւ է Ազգային ժողովում որոշում կայացվել, որ 5 միլիոն դրամի մեկ անձից գնումը պետք է իրականացնել հենց «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունից, ինչո՞վ է այս ընկերությունը բացառիկ, արդյո՞ք մրցույթ հայտարարելու դեպքում հնարավոր չէր լինի ավելի էժան գնով պայմանագիր կնքել, հայտնի չէ։

Նշենք, որ այս ընկերության գործերը պետական մարմինների հետ կտրուկ լավացան 2018 թվականի իշխանափոխությունից հետո. այդ պահից սկսեցին կնքել մեկ անձից գնման պայմանագրեր Փաշինյանի իշխանությանը սատարող «Հայր և որդի» Երեմյաններ ընկերության սեփականատեր Դավիթ Երեմյանի և պետական մարմինների (Երևանի քաղաքապետարան, Պաշտպանության նախարարություն, Ազգային ժողով և այլն) հետ։

Հիշեցնենք, որ ընկերությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները:

Ուշագրավ է, որ 2018 թվականից հետո Դավիթ Երեմյանին պատանող ընկերությունների հետ ոչ միայն կնքվել են մեկ անձից գնման պայմանագրեր, այլև նրան են տրամադրել միլիոնավոր դրամների արտոնություններ։

Հենց Փաշինյանի որոշմամբ է այս ընկերությունն ազատվել 28 միլիոն դրամ հարկից, որն ընկերությունը պարտավոր էր վճարել 10 տարով իրեն տրամադրված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար։

Ավելին՝ 2020 թվականին 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից ազատվելուց զատ, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունը դիմել է Կառավարությանը՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձակալության համար վճարման պարտավորությունից իրեն ազատելու խնդրանքով։

Նշենք, որ, ինչպես 28 միլիոն դրամի հարկից ազատելուն, այնպես էլ Համալիրի վարձրավճարը չվճարելուն դեմ է արտահայտվել այն ժամանակվա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, սակայն Խաչատրյանի դեմ կարծիքը հաշվի չի առնվել, և «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունն ազատվել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» վարձակալության համար վճարման պարտավորությունից։

Հիշեցնենք, որ վարձավճարից ազատվելու խնդրանքով ընկերությունը դիմել էր այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։

Թե ինչո՞վ է «Հայր և Որդի Երեմյաններ» ընկերությունը գրավել Փաշինյանի իշխանության սիրտն ու արդյոք սիրտը գրավելու հարցում մեծ դերակատարո՞ւմ է ունեցել այն գումարը, որը, ըստ մամուլի, հրապարակումների, Դավիթ Երեմյանը փոխանցել է «Իմ քայլը»-ի նախընտրական հիմնադրամին, չենք կարող ասել։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan