Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
1
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Ալիևը նոր դեր է ստանում Պուտինի համար, իսկ թե ինչով է զբաղված ՀՀ դիվանագիտությունը, շատ բարդ է հասկանալ․ Տարասով

Գալիք շաբաթ նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցը Մոսկվա։ Այս մասին տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

Նշվում է, որ այցը կարևոր նշանակություն կունենա ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար։

Վերջին անգամ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հունվարի 18-ին Իլհամ Ալիևի Կիև կատարած այցից անմիջապես հետո։

Հեռախոսազրույցի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է անվտանգության երաշխիքների հարցով Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի վարած բանակցությունների ընթացքը:

«Հաշվի առնելով Ալիևի վերջերս Կիև կատարած այցը, քննարկվել է ներուկրաինական ճգնաժամի կարգավորումը, որը հապաղում է Կիևի ապակառուցողական դիրքորոշման հետևանքով: Բացի այդ, Պուտինն Ալիևին պատմել է Միացյալ Նահանգների և այդ երկրի դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով տեղի ունեցած բանակցությունների մասին»,-ասված էր Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Կրեմլը նշել էր նաև, որ հեռախոսազրույցում Պուտինը պաշտոնակցի հետ քննարկել է նաև Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և դրանց կապակցությամբ ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունը:

«Մտքերի փոխանակման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ Ղազախստանում իրավիճակը հաջողվել է արագ կարգավորել, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ խաղաղապահների ներկայության շնորհիվ»,-ասված էր հաղորդագրությունում:

Պուտինը և Ալիևը վերահաստատել էին ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց մտադրությունը: Ի դեպ, հունվարի 22-ին էլ տեղի էր ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։

168․am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այցը, հնարավոր է, տեղի ունենա, դեռ հստակ տեղեկատվություն դրա վերաբերյալ չի հնչել։

Սակայն, նրա կարծիքով, նման այցի կայացումը տրամաբանական կարող է լինել։ Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց հատկապես այն հանգամանքի վրա, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը օրեր առաջ զանգահարել էր Իլհամ Ալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բնորոշ չէ զանգեր անել ոչ անդամ երկրների ղեկավարներին, իսկ եթե նման մակարդակով հեռախոսազրույց է տեղի ունեցել, ուրեմն դրա համար կան լուրջ պատճառներ։

Տարասովը կարևորեց նաև հեռախոսազրույցի բովանդակային երկու ուղղությունները՝ էներգետիկ ոլորտում համագործակցություն և իրավիճակի սրացում Ուկրաինայի շուրջ։

«Իհարկե, նման զանգի համար կարևոր էր նաև Ադրբեջան-ՆԱՏՕ մերձեցումը, որի հերթական փուլին ականատես եղանք դեկտեմբերին, երբ Ալիևը դեկտեմբերի կեսերին այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում Ստոլտենբերգի հետ, որից մեկ ամիս անց ՌԴ-Արևմուտք բանակցությունների ֆոնին այցելեց Կիև և, ըստ մի շարք վերլուծաբանների, փորձեց որոշակի դերակատարություն ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև, որի ապացույցն էր նաև հետո նրա զանգը Պուտինին։

Կիևից հետո այցը Մոսկվա կարող է նշանակել, որ նա շատ ավելի մեծ դերակատարություն կարող է ստանձնել, քան միայն կողմերից տեղեկություն ստանալն է, ու դա ՆԱՏՕ-ն ևս ընդունում է, որը անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների մեջ է Մոսկվայի հետ։

Սրան զուգահեռ՝ նման ավելի հրապարակային դեր է ստանձնել Էրդողանը՝ հրավիրելով Պուտինին ու Զելենսկիին Թուրքիա, որը Մոսկվան դեռ չի ցանկանում ուղիղ ընդունել, սակայն, փաստորեն, Ալիևին ևս դեր է տրվում, կա որոշակի գործընթաց, որը ոչ լիովին է հասկանալի, բայց կարելի է ենթադրություններ անել, որ Ալիևին որոշակի դեր է տրվում։ Չի բացառվում, որ այդ դերն Էրդողանի հետ է։

Կասկածներ ունեմ այն հարցի շուրջ, թե որքանով կհաջողվի այս միջնորդությամբ հարցեր լուծել Ռուսաստանի և Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի միջև, սակայն նման հարցերում միջամտությունը, դրա ճանաչումը դերի աճ է ենթադրում, որը կարող է ունենալ իր հետևանքները տարածաշրջանի վրա, որտեղ Ադրբեջանն իր հարցերն ունի դեռ լուծելու, և այդ դերը ՀՀ-ի օգտին չէ։

Մոսկվայի այցի կայացման դեպքում օրակարգային գլխավոր հարցերից կլինի իրավիճակն Ուկրաինայի կամ անվտանգության երաշխիքների շուրջ, ինչպես նաև զարգացումները Հարավային Կովկասում։ Այս ֆոնին, թե ինչով է զբաղված ՀՀ դիվանագիտությունը, շատ բարդ է հասկանալ, որևէ աշխատանք չի նկատվում»,-ասաց նա։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan