Ալիև-Փաշինյան-ԵՄ լա՞վ են չէ պասերով խաղում ՀՀ պետական պարտքն աճել է թռիչքաձև՝ 3 միլիարդ 933 միլիոն 424 հազար ԱՄՆ դոլարով կամ 58,7 տոկոսով Արցախի հարցն օրակարգից հանել եք ու դարձրել Ադրբեջանի ներքին հարց. Արմեն Ռուստամյան. Տեսանյութ
9
«Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ի՞նչ կարող է պատմել ՀՀ իշխանության և Լաչինի միջանցքի շրջափակման մասին լեհ փորձագետը, ով 2018-ին անկեղծանում էր Արևմուտքի` «ՌԴ-ի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվելու» մտադրության մասին. Տեսանյութ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը սպառնացել և մեղադրանք է ներկայացրել Ադրբեջանի հասցեին՝ վերջին հարձակումների կապակցությամբ ԼՂ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը իրատեսական չէ. միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր Խաչը. ՌԴ ԱԳՆ Ուղիղ միացում Ազգային ժողովում հերթական նիստից. փակ նիստերը շարունակում են ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը կհանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը. Responsible Statecraft Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին Հալեպում փլատակների տակ երեխա է ծնվել. Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
Արցախցի´ գործընկերներ, ձեզ տե´ղն է... Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Պատերազմի հետեւանքով վնասը գնահատված լինելով 400 000 դրամ, վճարվել է 4 մլն դրամի աջակցություն. ԱՀ դատախազություն Անգամ լավ ընդդիմություն չեն եղել «Փաշինյանը լրիվ դասական լիբերալ լրագրող է, նրա նվիրական երազանքն է՝ տեղափոխվել Լոնդոն և վատ երազի պես մոռանալ այս ամենի («Զանգեզուրի միջանցքի» բացման) մասին». Միխայիլ Խազին Խաղաղապահները շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12 391-ի Ավելի քան 100 տարի անց ոչ թուրքն ա փոխվել, ոչ էլ հայ վաճառականները... Ազգային ժողովի նիստը' ՈւՂԻՂ Սիրուշոն հրապարակել է հոլովակ՝ ինչպես է ավագ որդին հեքիաթ կարդում Զաբելի համար Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը խորհրդարանում Ադրբեջանին հաջողվել է աշխարհին համոզել, որ իր հարձակումները «պաշտպանվելու» նպատակ են ունեցել Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են Սիրտը բացել է եվրոպացիների առջև Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ալիև-Փաշինյան-ԵՄ լա՞վ են չէ պասերով խաղում ՄԻՊ-ի նոր ժպ է նշանակվել Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին. Արամ Ա-ի ուղերձը Տե­սա­րան­ներ՝ առանց հա­ցի Ադրբեջանը ծանր պահին մեր կողքին է, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին ղարաբաղյան պատերազմում․ Էրդողան Պաշտոնյաներ, որոնք նշանակվեցին ու հեռացան առանց բացատրության ՔՊ-ից ովքեր չեն մասնակցել Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու փակ-գաղտնի քվեարկությանը Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ՝ իմ ընտանիքի դեմ թուրքական շարասյան գրոհը կասեցնելու համար. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը «փրկել» է դատախազին Ռուսաստանում, մեղմ ասած, ոգևորված չեն «փոխարինման» մասին խոսակցություններից Վիլեն Գաբրիելյանը դիմել է իշխանությանը՝ Տոնոյանի նկատմամբ ավելի մեղմ լինելու խնդրանքով Այսպիսի Հայաստանի հետ ոչ ոք չի ուզում գործ ունենալ. Կարեն Քոչարյան. Տեսանյութ Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ Ամերիաբանկն ամփոփել է Visa-ի հետ համատեղ արշավը. հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլը շահողը «Կար Նախիջևանի և Ադրբեջանի կողմից Հայաստանին կրկնակի հարված հասցնելու ծրագիր, որին պետք է հաջորդեր տարածաշրջանում վերջին պրոռուսկան պետության լիկվիդացումը, և Հայաստանի ղեկավարությունը գիտեր այդ ծրագրի մասին». Միխայիլ Խազի. Տեսանյութ

Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին

Արցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ «ՀԱՀԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որը ներկայացնում ենք ստորև.

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և

ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ (ՅՈւՆԵՍԿՕ-ի)

ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈւԼԵԻՆ

44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն, որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները:

Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը:

Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր : Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»: Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ:

Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները:

Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում:

Ընդգծում ենք նաև, որ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝ հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականցնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։

Փետրվար 15, 2022, Երևան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan