Էրիկ Վարդանյանը կրկին «Ուրարտու»-ում է

Դիտել նաև
Դիմադրող Արցախն ապացուցում է՝ անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ անկոտրում են դարձրել. Ռուբեն Վարդանյան
Սա դժվար, բայց միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյան․ Տեսանյութ
Նրանց հաշվարկները չեն արդարացել. այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին. Ռուբեն Վարդանյան
Աշխատելու եմ նրանց հետ, ովքեր ուզում են ունենալ անկախ Արցախ. Ռուբեն Վարդանյան
ԱՀ նախագահը հայտարարել է, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու կոչ է արել պահպանել միասնությունը
Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի` թիմ է վերադարձել ակումբի սան Էրիկ Վարդանյանը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա կիսապաշտպանն իր առաջին քայլերը ֆուտբոլում սկսել է «Ուրարտուի» ակադեմիայում (նախկինում՝ «Բանանց»)։ 11 տարեկանում նա տեղափոխվել է իսպանական «Բարսելոնայի» ակադեմիա։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան Վարդանյանն սկսել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Սոչիի» կազմում, որտեղից էլ վերադարձել է հարազատ «Ուրարտու»։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղում։