Դադիվանքի որմնանկարների մասին գիրքը Անտոնիա Արսլանը կներկայացվի իտալական Պալացցո Ֆուլչիսի դահլիճում
Դիտել նաև
Դադիվանքի հայկականությունը փաստող արտասահմանյան գրականություն․ Արցախի թեմ
Դադիվանքը խաղաղապահների վերահսկողության տակ է, դատապարտում ենք Ադրբեջանի հայտարարությունները
Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները փաստագրված են. Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
Standup չի կարա անի Դադիվանքում, տո, դաժե, սելֆի՝ որպես զբոսաշրջիկ չի կարա անի...
Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների. Մայր Աթոռ
Փետրվարի 19-ին Իտալիայի Բելունո քաղաքի Պալացցո Ֆուլչիսի մեծ դահլիճում հայկական արմատներով իտալացի գրող, գիտնական Անտոնիա Արսլանը կներկայացնի ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի «Դադիվանք. 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու՝ 1297 թվականին թվագրված որմնանկարների պահպանությունն ու վերականգնումը» գիրքը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Երբ մտածում եմ Դադիվանքի մասին, ուր ինձ բախտ է վիճակվել այցելել, բավական երկար կանգ եմ առնում, որպեսզի ինքս ամբողջ ուժով ընկալեմ դրա անհավատալի մթնոլորտն ու հոգևոր ուժը։ Անմիջապես հիշում եմ գեղեցիկ, գրեթե անմարմին հրեշտակների պատկերները»,- գրել Անտոնիա Արսլանը գալիք գրքի ներածության մեջ։