Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ
25
Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Ջհանգիրյանը բացահայտեց, որ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որպեսզի բռնագրավեր երկրի դատական իշխանությունը Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Տիգրան Քեոսայանը Ղազախստանում հայտնվել է «ահաբեկիչների» ցուցակում. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները «Կարճ ասած»․ Ինչպե՞ս են թալանում ու հարստանում՝ բարձր գնաճի ֆոնին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը՝ «գրիչ թռցնելու» մոլագար. Տեսանյութ Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի Հայ֊ադրբեջանական հակամարտության խնդիրը գոյաբանական է, ուստի չունի «տեխնիկական» լուծում. Պատերազմը և մենք. Հայտարարություն՝ ԱՀ ԱԺ-ում հիմնադրամների գործունեությունը քննող հանձնաժողով ձևավորելու պահանջով Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն Հավաքեք ձեր վեշերն ու գնացեք, եթե չէ` հետագայում կերևա` ինչ կլինի. Ապարանում սպանվածի հարազատ. Տեսանյութ Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Կոչ եմ անում Civic.am-ին և նման կայքերին մարդ եղե՛ք․ փողով անհիմն ու սուտ բաներ մի՛ գրեք․ Ապարանի բնակիչը՝ Նիգավանի սպանության դեպքի մասին. Տեսանյութ Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին. Ասլանյան Լավրով-Բայրամով մամլո ասուլիսից ստացա շատ ծանր տպավորություն Թող հանցագործ Փարվանյանները մաքրվեն, մեր աչքին չերևան, որ հանցագործ չդառնանք․ սպանվածի հարազատ. Տեսանյութ Խնդրում եմ Պապիկյանին, որ չխառնվի․ խոսում են՝ Մաթևոսն իր ընկերն ա․ եղբորս սպանողը պետք է պատասխան տա. Տեսանյութ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ Էս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան․ ապարանցի. Տեսանյութ Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածի հայր. Տեսանյութ Պարոնա՛յք, եթե ձեր արժանապատվությանը չեք կարողանում տեր կանգնել, երկրի պատիվն ինչպե՞ս եք պահելու Ինձ սպանել են Նիկոլին ընտրած, Հայաստանը ու հայերին ատող բոլոր մարդիկ. Ինձ սպանել է թուրքի հոգի ունեցող նիկոլական պատգամավորի բարեկամը ՔՊ պատգամավորի եղբայրն էլ, փոխմարզպետի բարեկամներն էլ ներկա են եղել. Ապարանում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ Տեսանյութ Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը․ Politik.am Ապարանում օրը թեժ է սկսել. սպանված տղերքի եղբայրները, հարազատներն ու ընկերներն են հավաքվել քաղաքի կենտրոնում Էդմոնդոն այնքան է տարված ընդդիմությանը հարվածելով, որ ուզում է Քոչարյանի անգամ աղջիկ թոռանը բանակում տեսնել. Լուսանկար Պարոնայք,ե՞րբ եք հասկանալու,որ միջազգային իրավունքն այսօրվա աշխարհում չի աշխատում Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում. Վարդան Ոսկանյանն իր հետ Թեհրանում պատահածի մասին Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը 975 մլն 686 հազար դրամ. Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին». Տեսանյութ Գագիկ Ջհանգիրյան նայիր էսքան մարդ եկել է քեզ կտեր տալու․ ամոթ է․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Նիկոլն ու իր բանդան արժեհամակարգ չունեցող ոչնչություններ են. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Ձեզ խոստացել էին խաղաղություն, իսկ մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով ունենք 124 զոհ․ Վարդևանյան. Տեսանյութ Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք հացը ոնց թանկացավ, էսօր էլ մտածում ենք, թե որտեղից պետք է ցորեն բերենք. Խաչատրյան. Տեսանյութ Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում»․Քրիստինա Նազարյանը՝ դեսպան Թրեյսիին «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Հայաստանի Հանրապետության տարածքում չի անցնում Արցախի տեխնիկական զննության կայանների կողմից տրամադրված «տեխնիկական զննության կտրոնները» Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցն ավելի լկտի էր, քան գաղտնի արված ձայնագրության իր խոսքը «Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին. Տեսանյութ 4 տարվա ընթացքում Տրդատ Սարգսյանի եկամուտները աճել են 90 անգամ․ մարզպետի պաշտոնը լքելուց հետո ձեռք է բերել 4 անշարժ գույք․ Հայտարարագիր Նախագիծ․ առաջարկվում է 2026-ից դասարաններում աշակերտների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը Մինչև ամսվա վերջին օրերը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում. սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ

Այսքանից հետո ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին. «Լուկաշենկոյի» բաց նամակը՝ Զ. Բալայանին

Ողջու՛յն, Զորի Հայկի

Վերջին օրերին տեղի ունեցածն ինձ ստիպեց հրապարակել մի քանի հռետորական հարցեր՝ ուղղված հայ ժողովրդին:   

Եվ այսպես. 

- Ինչպե՞ս կվերաբերվեիք Բելառուսին, եթե Ալ. Լուկաշենկոյի պատանեկության երազանքը լիներ սահմանակից Լեհաստանի, Լատվիայի ու Լիտվայի հետ «լավ ապրելու» մոլուցքը, և, տարված «մեծ խաղաղության դարաշրջան» բացելու ցնորամիտ հովերով, նրա սրտի օլիգարխները ժողովրդից թաքուն բանակցեին Լեհաստանի ու Լիտվայի հետ, հետո պատերազմի բեմականացում հրահրվեր, և Բելառուսի տարածքներից Բրեստի ու Գրոդնոյի մարզերը հանձնվեին Լեհաստանին, իսկ Վիտեբսկը՝ Լիտվային: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նա վերոնշյալ օպերացիայից հետո օր ու գիշեր համոզեր սեփական ժողովրդին, որ հանձնված մարզերը  լեհ-լիտվական հայտնի պետության՝ Ռեչ Պոսպոլիտայի տարածքներն են, և ամենևին պետք չէ դրանց պատճառով փակ պահել ԵՄ-ի հետ սահմանները կամ, առնվազն, խնդիրներ ստեղծել: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, որն իր համար ելակետ ընդուներ Ռեչ Պոսպոլիտայի սահմանները և սեփական երկրի ռազմավարական կարևորագույն ճանապարհները հանձներ Լեհաստանին ու Լիտվային, սեփական ժողովուրդը սեփական երկրում տեղաշարժվելիս ամեն օր ստորացվեր թշնամու ավտոմատների տակ, իսկ փոխարենը՝ հայտարարեր, թե «ամուր նյարդեր են պետք, որ էս ամենը ցրենք ու լավ ապրենք»: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նա իր երկրում էներգապաշարների, գազի, մետաղի, հանքաքարերի բացակայության պայմաններում չզարգացներ Բելառուսի հասարակության ստեղծագործ մտքի վրա (գիտելիքահեն) հզոր տնտեսություն, այլ, հայտարարելով նման պայմաններում զարգանալու անհնարինության մասին, կատաղի կերպով հանձներ սեփական երկրի տարածքները՝ Լեհաստանի ու Լիտվայի հաշվին «կուշտ ապրելու» սին բարբաջանքներով: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկիրը, ԽՍՀՄ-ի փլուզման հարուցած տնտեսական ճգնաժամի հետևանքները ԱՊՀ երկրներից առաջինը հաղթահարելով, խոշոր բեռնատար ավտոմեքենաների, տրակտորների, քիմիական սովորական թելերի և նրբաթելերի, կալիումական պարարտանյութերի, տեքստիլ և թեթև արդյունաբերության արտադրանքի խոշոր արտահանող չլիներ, այլ լիներ արևմտյան կազմաքանդիչ գրանտ «ներմուծող»: 

- Ի՞նչ կասեիք Բելառուսին, եթե այդ երկիրը տուրք տար «բնապահպանների» խարդավանքներին և փակեր «Բելոռուս» տրակտորի, ԲելԱԶ և ՄԱԶ բեռնատարների հռչակավոր գործարանները (հիշենք՝ Բելառուսն ապահովում է այսօր խոշոր բեռնատար ավտոմեքենաների համաշխարհային արտադրության 30 տոկոսը, տրակտորների՝ 6 տոկոսը, միկրոպրոցեսորների համաշխարհային արտադրության զգալի բաժինը: «Բելառուս» տրակտորը ներկայումս հայտնի մակնիշ է ոչ միայն մեզ, այլ նաև ամերիկացի ագարակատերերի համար: Իսկ ԲելԱԶ և ՄԱԶ բեռնատարների մասին գիտեն աշխարհի բոլոր մայրցամաքներում: «ԲելԱԶ» գործարանը վերահսկում է համաշխարհային շուկայի 1/3-ը, նա ծանր ինքնաթափեր ու քարշակներ է մատակարարում աշխարհի 50 երկրի: Մինսկի գործարանի «Բելառուս» տրակտորները խոշոր պահանջարկ են վայելում աշխարհի 70 երկրում…): 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկրում ոչ թե 5 երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքը բնակարան ստանար անվճար, իսկ 4-ի դեպքում՝ ընտանիքը վճարեր բնակարանի արժեքի ընդամենը 15 տոկոսը, այլ դրա փոխարեն երկրում վխտային Լեհաստանին ու Լիտվային հանձնված (հանուն «լավ ապրելու») տարածքներից մազապուրծ սովալլուկ մանուկները, իսկ Լուկաշենկոն բազմազավակությունը խրախուսելու փոխարեն իր անձնական պաշտպանության տակ առներ տրանսգենդերներին, գրանտալափ հակազգայիններին պաշտոնների նշանակեր ու սկսեր եկեղեցու, ընտանեկան արժեքների դեմ կեղտոտ քարոզ անել, դպրոց ներմուծեր  մանկապղծության թեման, մանկապիղծներին երեխաներ կրթելու հնարավորություններ տար, իսկ դրա կողքին ամեն օր Մեքսիկայի անտառներով ԱՄՆ ճողոպրեին բելառուսները, և երկրի թիվ մեկը գոռգոռար՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա…»: 

- Ի՞նչ կասեիք Լուկաշենկոյին, եթե նրա երկիրը ոչ թե պարենամթերքի իր ավելցուկներից տարեկան 3 մլրդ դոլարի չափով վաճառեր միայն ՌԴ-ին, այլ երկրի օլիգարխները զօր ու գիշեր քարոզեին թշնամի պետություններից էժան ապրանք ներմուծելու վարդագույն մտքեր:

 - Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե Բելառուսում փոխանակ 1,5 անգամ ավելի շատ հացաբույսերի բերք ստանային, քան ՌԴ-ն իր արգավանդ հողերից, փոխանակ բնակչության 1 շնչի հաշվով կրկնակի ավելի միս, եռակի ավելի կաթ արտադրեին, քան Ռուսաստանը, փոխանակ ԱՊՀ երկրների մեջ առաջին տեղը գրավեին բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մսի և կաթի արտադրությամբ, այլ… սեփական արգավանդ հողերը բեռ համարեին, հանձնեին թշնամուն, իսկ Գրիգորևիչի սրտի օլիգարխը զօր ու գիշեր տվայտվեր այդ տարածքները վերցրած թշնամուց էժան ապրանքներ ներկրելու ուղղությամբ: 

- Ի՞նչ կանվանեիք Լուկաշենկոյին, եթե իր գործողությունների պատճառով Բրեստի հռչակավոր ամրոցի վրա ծածանվեր լեհական դրոշը, իսկ ինքը զօր ու գիշեր հայտարարեր, որ Բրեստը մի դժբախտ ու դժգույն քաղաք էր, այն մեզ պե՞տք էր: 

- Ի՞նչ կանվանեիք էն բելառուսցիներին, որոնք, վճարվելով Լուկաշենկոյի օլիգարխներից, կասեին՝ «ախպե՛ր, լեհերը մեզ մորթել են, ջհանդամ, թե չեն մորթել, չե՛նք կռվելու էլ», «լիտվացիները մեզանից ճանապարհներ են խլել, ջհանդամ, թե չեն խլել, ուրիշ տեղից կգցենք ճամփա», «մեզ ցեղասպանել են, ջհանդամ, թե չեն ցեղասպանել, հիմա մենք հաշտ ու լավ ենք ապրելու իրենց հետ» և նման այլ հորթային բառաչներ: 

- Ի՞նչ կասեիք / կանվանեիք այն բելառուսներին, որոնք կանտեսեին վերոնշյալ ստորացումները, ազգային աղետն ու նվաստացումները, կհավատային Լուկաշենկոյին և «Ապագա կա՛»-ի զոմբիացնող թմբուկների տակ վերստին քվե կտային նրան: 

- Եվ, վերջապես՝ էսքանից հետո ո՞ւր էր փախչելու կամ ո՞ւմ էր պետք լինելու Բելառուսը… 

Զորի Հայկի, հուսով եմ՝ իմ այս տողերը Ձեզ և փառապանծ հայ ժողովրդին խոր մտորելու առիթ կտան:

 Ջերմ բարեմաղթանքներս և քաջ առողջություն Ձեզ:

09.02.2022 թ.

ք. Մինսկ

Բելառուսերենից թարգմանեց՝ Վահե Սարգսյանը

Հ.Գ. Իրական Ալ. Լուկաշենկոն կարող էր և ավելին ասել

Տե՛ս նաև՝ «Ինչո՞ւ եղավ այդպես». «Պուտինի» բացատրական նամակը Զորի Բալայանին

Տե՛ս նաև՝  «Պուտինի» պատասխանը Զորի Բալայանին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan