Մահացել է վիրահայ բանաստեղծ Ժորա Սնխչյանը

Դիտել նաև
Սաակաշվիլին, ով խոստացել էր «մի քանի ամսից հեղափոխություն Վրաստանում», հեռանում է քաղաքականությունից
Փաշինինին չի՞ հուզում թե ինչպես են բանկերը թալանում քաղաքացիներին. Գոնե Վրաստանի օրինակից ամաչեք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Լավրովը հունիսի 22-ին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան
Վրաստանի հայոց թեմը նոր առաջնորդ ունի
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը․ «Խոր ցավով տեղեկացանք, որ 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական պարգևների արժանացած վիրահայ բանաստեղծ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:
Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում պարոն Սնխչյանի ընտանիքի անդամներին և բոլոր հարազատներին»։