Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի եւ դատավորների դեմ Ինչպես չվարակվել, եթե տանը կարմրուկով հիվանդ կա «Խաչատուրովի գործն էնքան աբսուրդ ա, որ դաժե խնդալու չի». Էլիբեգովա Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Մենք խաչ կկանգնեցնենք Այա ​​Սոֆիայի վրա․ ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով Կարտոֆիլը շուտով կծլի, եթե թունաքիմիկատ չլինի, խոտ կդառնա. Տեսանյութ Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին. «Պատիվ ունեմ»

Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը: Այս մասին ասվում էՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունում:

«Դավաճան իշխանական քարոզչամեքենայի կողմից իրականությունն աղավաղելու և ընդդիմադիր պատգամավորների գործունեության վերաբերյալ ակնհայտ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություններ տարածելու հերթական ձախողված փորձի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.

- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևում զեկուցողների կողմից ՀՀ-ում ժողովրդավարության մասին տրված գնահատականները բացարձակապես չեն արտացոլում մեր երկրում ժողովրդավարության նահանջի և ժողովրդավարության անվան տակ պետությանն ու պետական շահերին հասցված կենսական վնասների բազմաթիվ անհերքելի փաստերը:

Քաղաքական բանտարկյալների առկայությունը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակները, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական ինստիտուտների «հնազանդեցմանն» ուղղված իշխանության հարձակումների, ատելության խոսքի քարոզի, խոսքի և մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունների, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման և մի շարք այլ փաստեր զեկույցում կա՛մ արտացոլված չեն, կա՛մ չեն արժանացել համազեկուցողների պատշաճ և հասցեական գնահատականի:

Ժամանակին, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, մենք ներկայացրել էինք նշված և մի շարք այլ արատավոր երևույթները ապացուցող փաստեր, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել զեկույցում, որը ևս մեկ անգամ ընդգծում է այսպես կոչված զեկույցի միակողմանի, կանխակալ և, գուցե նաև, ուղղորդված լինելու փաստը:

Նմանօրինակ զեկույցների առկայությունը մի կողմից մոլորեցնում է միջազգային հանրությանը ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ մյուս կողմից կապիտուլյանտների խունտայի մոտ ձևավորում անպատժելիության պատրանք:

- Զեկույցի վերաբերյալ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է տասնյակից ավել առաջարկություններ, որոնք ի լրումն Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում արտահայտած զարհուրելի և խայտառակ, ադրբեջանական ստերը նմանակող մոտեցումներին բացասական ազդեցություն կարող էին ունենալ մեր երկրի բանակցային շահերին: Դրանք բոլորը մերժվել են թե՛ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի դռնփակ նիստում, որին իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը, թե՛ ԵԽԽՎ լիագումար նիստում: Ադրբեջանական առաջարկների առանձին քվեարկության ժամանակ պատվիրակության ըննդիմադիր անդամը քվեարկել է դրանք մերժելու և զեկույցում դրանք չներառելու համար:

- Հաշվի առնելով քննարկման հատուկ ընթացակարգը՝ Հայկ Մամիջանյանը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում ներկայացվել է թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության իրական վիճակը, թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական լկտի պահվածքը՝ տալով հստակ հասցեական գնահատականներ:

Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ տեղեկատվական մանիպուլյատիվ արշավը նախաձեռնվել և համակարգվել է իշխանությունների կողմից:

Այս անգամ կիրառվեց ատելության խոսքի տարածման ողջ գործիքակազմը՝ ֆեյքային գրոհներից մինչև իշխանամերձ ԶԼՄ-ներ, այդ թվում հարկատուների հաշվին գործող այսպես կոչված Հանրային հեռուստաընկերության միակողմանի, մանիպուլյատիվ ուղղորդված վերնագրային ռեպորտաժներ: Նշենք նաև, որ այս կեղտոտ արշավն իրականացվեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության խորհրդանիշ հանդիսացող հայոց փառապանծ բանակի 30-ամյակի տոնակատարություններից խորշելու և այդ փաստից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

Զավեշտալի է, որ սա տեղի է ունենում մի երկրում, որտեղ ամենաբարձր պետական մակարդակով առաջ են մղվում ադրբեջանական քարոզչական թեզեր, որոնք փորձում են ապացուցել, որ Արցախը չի կարող լինել հայկական, իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը մարդ է, որը պատասխանատու է հայ-թուրքական ստորացման գործընթացի համար:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի քվեարկությունը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը:

Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին»,- ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan