Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բանակի օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ. Կապանի համայնքապետ այցելել է Բաղաբուջի հուշահամալիր. Լուսանկար

Դիտել նաև
Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ Կոնգրեսում ներկայացված օրինագծի աջակիցների թիվն ավելացել է
Դավաճանի մշակույթի նախարարը՝ հայերի ցեղասպանության քարոզիչ
Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումից անցնի կոնկրետ գործողությունների․ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբ
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ համաքաղաքացիներ
Հայոց Բանակի հարգելի՛ հրամանատարներ, պարոնայք սպաներ և զինվորներ
Բանակի օրը մեր պետական տոնացույցում իր առանձնահատուկ նշանակությունն ունի։ Այն բոլորիս համար կարևորագույն արժեքների՝ հայրենիքի, անկախության, անվտանգության ու խաղաղության վերաիմաստավորման և նորովի գնահատելու օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Ընդհամենը երկու տարի առաջ մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ Հայոց բանակի կազմավորման հոբելյանական 30-ամյակը նշելու ենք մեր երկրի համար դժվարին իրավիճակում, երբ առկա են բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ։
Այսօր, առավել քան երբևէ, պետք է վաստակենք ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր իրավունքը, իսկ դրա լավագույն երաշխիքը կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ բանակ ունենալն է։ Իսկ մենք այն պետք է ունենանք՝ մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով, մեծագույն հավատով ու անմնացորդ նվիրումով, որովհետև բանակը մեր ապագան է, պատիվն ու արժանապատվությունն է։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բանակի օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ․Եվ տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ․ այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք բոլոր այն նվիրյալներին, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայոց բանակի կազմավորման գործում, և բոլոր նրանց, ովքեր հայրենիքի համար օրհասական պահերին՝ ինչպիսին 44–օրյա պատերազմն էր, կռվել և գիտակցաբար զոհաբերել են իրենց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեզ, հանուն թիկունքում գտնվող ծնողների և հարազատների անվտանգության։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համապետական այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում մեր երկրին իրական խաղաղություն, զորացում և նորանոր նվաճումներ բոլոր ոլորտներում։
Շնորհավոր տոնդ հայ զինվոր և 30-ամյա ՀՀ Բանակ։
***
Այսօր լրացավ Հայոց Բանակի կազմավորման 30–ամյակը։ Հարավային մայրաքաղաք Կապանը տարիներ շարունակ հունվարի 28-ը նշել է բազում տոնական միջոցառումներով։ Քաղաքում տոնական տրամադրությունն ու հնչող երաժշտությունն այդ օրերին անպակաս էին։ Սակայն, վերջին երկու տարիներին Բանակի տոնը այլ է՝ ոգեկոչում։
Այսօր Հայոց Բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ համայնքապետարանի աշխատակիցների և բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ, այցելել է Բաղաբուջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։










