Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին․ Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Դիտել նաև
Ես ուղղակի ցանկանում եմ պատմել քաղբանտարկյալներից մի քանիսի մասին. Քաղբանտարկյալների ամբողջական ցանկ
Արամ Զավենի Սարգսյան, դու դեռ խոսո՞ւմ ես, այ աննամուս
Էս տղերքի կալանավորված լինելը նաև բուլվարային իրականության արդյունք է. իրականության արդյունք ա. իրականություն, որում ապրողներն ամբողջ մարմնով ու հոգով անտարբեր են
Տղերքը կարճ ժամանակ կմնան կալանքի տակ։ Իրենք մի նպատակ ունեն՝ գործը հասցնել ավարտին. Իշխան Սաղաթելյանը կալանավորված տղաների լուսանկարներ է հրապարակել
Արժանապատիվ խաղաղություն կարող է լինել միայն հայրենատեր զավակների հաղթանակի դեպքում. Սերժ Սարգսյանի ուղերձը
yՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«…Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին: Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:
Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ». Սերժ Սարգսյան

