Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ)

Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 30-րդ տարեդարձը. Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը

ԿԵՑՑԵ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Այսօր Հայոց բանակը նշում է իր վերստեղծման 30-րդ տարեդարձը։ Նախկինում, այս օրը տարվա կարևորագույն տոնն էր, մենք նշում էինք մեր Հաղթական բանակի օրը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո, մեր բանակը, ցավոք խոցված և վիրավոր է, և բանակի օրը հակասական զգացումներ է բերում՝ հպարտությանը ցավ է խառնված, անցյալի հաղթանակներին՝ ներկայի կորուստներ։  

2014 թ․-ից ի վեր, երբ մենք սկսեցինք զինված ուժերի հետ համագործակցության մեր ծրագիրը, իմ կյանքը սերտորեն շաղկապվեց Հայոց բանակի հետ։ Նրա հաջողությունները իմ ամենամեծ ուրախությունն էին, նրա ամեն կորուստ՝ իմ սրտին արձակած մի փամփուշտ։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի ճակատագրական գիշերը, երբ հայտնի դարձավ զինադադարի աղետալի համաձայնության մասին, պարտության շոկի հետ եկավ այն դառը գիտակցությունը, որ տասնամյակների ընթացքում կառուցած մեր ողջ պաշտպանական համակարգը փլուզվել է, և որ մենք նորից պետք է սկսենք քարը քարի վրա դնելով, վերականգնել մեր բանակի մարտական ներուժը, նրա զինծառայողների վստահությունը սեփական առաքելության, սեփական զենքի, սեփական հրամանատարության նկատմամբ, նրանց մարտական ոգին և կորովը։ 

Այս ամենը բնավ դյուրին չի, և անցած տարին ցույց տվեց, թե ինչ ծանրագույն մարտահրավերների է բախվում մեր բանակը՝ լկտիացած ու հաճախ անպատժելի թշնամու պարբերական սադրանքներ, աննախադեպ ծանր պայմաններում ընթացող ծառայություն, քաղաքական ղեկավարության կողմից դրսևորվող անտարբեր և երբեմն նույնիսկ անպատասխանատու վերաբերմունք, հրամանատարության հաճախակի փոփոխություններ, բնակչության կողմից վստահության զգալի կորուստ։ Այս ամենի ֆոնին մեր բանակը տոկում է՝ պարբերաբար կոշտ հակահարվածներ է տալիս թշնամուն, փորձում է վերականգնել իր մարտական կարողությունները, նոր լուծումներ գտնել անլուծելի թվացող խնդիրներին, նոր պաշտպանական ամրություններ սարքել, և քայլ առ քայլ վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Պարբերաբար շփվելով մեր զինված ուժերի ներկայացուցիչների հետ, ես ուրախությամբ արձանագրում եմ, որ տեղերում մարդիկ չեն կոտրվել, գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը, իրենց պատասխանատվությունը պետության և ազգի առջև։ Սա հույս է տալիս, որ մեր բանակը, և արդյունքում մենք էլ ազգովի կկարողանանք ոտքի կանգնել, ուղղել մեր մեջքը, անվարան ընդառաջ գնալ նոր մարտահրավերներին, և լիարժեք վերականգնել մեր բանակի բարի հեղինակությունն ու համբավը։

Անցած պատերազմի ընթացքում, մեր բանակը իր վրա կրեց թշնամու հիմնական հարվածը, նրա բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքով նվաճեցին մեր բոլորի ազատ ապրելու իրավունքը։ Այսօր նրանց սուրբ հիշատակի առաջ մենք բոլորս վիթխարի պարտք ու անսպառ անելիք ունենք։ Բանակն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի, նրանից չի կարելի միայն պահանջել, պետք է նաև նրան ամենօրյա աջակցություն ցույց տալ՝ և խոսքով, և գործով, և վստահությամբ։ Զինվորին և սպային, որոնք այսօր կանգնած են թշնամուն դեմ հանդիման, ձյունապատ լեռներում, պետք է մեր ոգևորող խոսքը, մեր կողմից տրամադրված տարատեսակ սարքավորումը և հանդերձանքը, որը դյուրացնում է նրանց ծառայությունը, մեր վստահությունը, որ իրենք պատվով կկատարեն իրենց առաքելությունը։ Ավելի ընդարձակ իմաստով, մեր զինվորն և սպան պետք է համոզված լինեն, որ ոչ հեռու ապագայում հայկական բանակը նորից առաջնակարգ մարտական կառույց կդառնա՝ իր արդիական սպառազինությամբ, իր ժամանակակից հետախուզական միջոցներով, իր լավ պաշտպանված դիրքերով, իր խորագիտակ և հոգատար բարձրագույն հրամանատարությամբ։ Մեզ այստեղ դժվարին ճանապարհ է սպասում, պետք է միաժամանակ նախանձախնդիր և խստապահանջ լինել, ատամները սեղմած, միահամուռ աշխատել և պայքարել՝ վերականգնելու մեր բանակի հզորությունը, և ճանապարհ բացելու նրա ապագա հաղթնակների համար։ Համոզված եմ, որ մենք միասին դա կարող ենք, և դա կլինի լավագույնը, ինչ մենք կարող ենք անել թե մեր հերոս նահատակների հիշատակի, և թե մեր ապագա սերունդների արժանապատիվ կյանքի համար։

Ավարտելով խոսքս, ես ցանկանում խոնարհել գլուխս մեր բանակի բոլոր տարիների նվիրյալների առաջ, հավերժ հիշատակ ցանկանալ մեր բոլոր հերոս նահատակներին, մխիթարություն՝ նրանց ընտանիքներին։ Իրենց ծառայությունը պատվով շարունակող մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին ես ցանկանում եմ ուժ ու կորով, վստահություն և հաստատակամություն, խաղաղ և անկորուստ ծառայություն։ Կեցցե Հայոց բանակը, փառք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի եղբայրներ և քույրեր, Աստծո օրհնությունը ձեզնից անպակաս!

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan