Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի նաև Հայաստանի թեման

Դիտել նաև
Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը
Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին
Ադրբեջանում և Թուրքիայում սկսել են լրջորեն մտահոգվել Փաշինյանի ապագայով
Թուրքիան ու Ղազախստանը խորացնում են երկկողմ կապերը
Ռուբինյան-Քըլըչ՝ «դրական մթնոլորտ». վախ՝ Հայաստանում հնարավոր իշխանափոխությունից. Տեսանյութ
Հունվարի 27-ի երեկոյան տեղի կունենա Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված են Հայաստանին, Իսրայելին, Սիրիային, Իրաքին և ռուս-ուկրաինական զարգացումներիվերաբերող հարցեր։
Անվտանգության խորհրդի նիստն անցկացվելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Ինչպես հաղորդվում է, նիստում քննարկվելու է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։
Բացի այդ, օրակարգային հարցերից են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող ճգնաժամը ու այդ հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերություններում ավելի վաղ իրականացված աշխատանքները, ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում և Սիրիայում։
Հաղորդվում է, որ անվտանգության խորհրդում զեկույցով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։