Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

9 դատավորներ առաջարկ են արել ԲԴԽ-ին

2022 թվականի հունվարի 25-ին համացանցի միջոցով տեղեկացանք, որ ԲԴԽ-ում կարգապահական վարույթների քննության գործընթացում կատարվել է որոշակի փոփոխություն, այն է՝ սկսած սույն թվականի հունվարից ԲԴԽ անդամներից և դատավարության մասնակիցներից զատ՝ ԲԴԽ դատական նիստերի դահլիճ կկարողանան մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ներկայացուցիչները և ԶԼՄ ներկայացուցիչները՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով: Այս մասին հայտարարություն են տարածել 9 հայտնի դատավորներ:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ կարգապահական վարույթների քննությամբ հետաքրքրվող անձանց համար ԲԴԽ-ում առանձնացվել է դահլիճ, որտեղ հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերի ընթացքին, աթոռները տեղադրված են այնպես, որ անձանց միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, իսկ դիմակների պատշաճ կրումը կլինի պարտադիր: Նման «որոշման», «կարգադրության» կամ «հայտարարության» համար հիմք է ընդունվել Առողջապահության նախարարության տեսչական մարմնի այցն ու այդ մարմնի՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանի 3-րդ հավելվածով սահմանված կանոնների՝ խստագույն պահպանելու ԲԴԽ-ին ուղղված պահանջ-առաջարկը, որը վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող կանոններին:

Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ցանկացած ողջամիտ միջոցառման իրականացում՝ այնուամենայնիվ, պետք է փաստել, որ մտահոգիչ է Առողջապահական նախարարության տեսչական մարմնի միջամտությունը դատարանների և ԲԴԽ գործունեությանը, որոնք ըստ էության նույնացվել, ավելին՝ նաև ընկալվել են որպես գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող կազմակերպություններ: Այլ կերպ՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որը որոշակի հարցեր քննարկելիս հանդես է գալիս որպես դատարան, չի հանդիսանում և չի իրականացնում գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեությանն առնչվող գործառույթ, սակայն, կիսելով Խորհրդի մտահոգությունը և կարևորելով անձանց առողջապահական անվտանգությունը, առաջարկում ենք համարժեք միջոցներ ձեռնարկել նաև ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարաններում ամենօրյա ռեժիմով իրականացվող դատական նիստերի ժամանակ։ Այսպես, եթե ԲԴԽ-ն, արդարացիորեն կարևորելով ինչպես իրենց, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվող կողմերի առողջությունը, անվտանգության կանոնների պահպանումը վեր է դասում դատական նիստերին անմիջականորեն ներկա գտնվելու իրավունքից, ապա առողջապահական այդ կանոնների պահպանումը հավասարապես պետք է տարածվի նաև մյուս դատավարությունների վրա։

Ընդ որում, եթե ԲԴԽ-ն որպես դատարան հանդես է գալիս էպիզոդիկ դեպքերում, մյուս դատարաններում մարդկանց շարժն ու վարակման հավանականությունն էականորեն բարձր են, ուստի վերը նշված մտահոգություններով պայմանավորված` ԲԴԽ-ն պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեր նախ և առաջ դատարաններում անվտանգության նվազագույն միջոցները երաշխավորելու, ապա նոր իր անդամների և խորհրդի նիստերին ներկա գտնվող անձանց անվտանգությունն ապահովելու համար։

Հետևաբար, ԲԴԽ-ում և դատարաններում իրականացվող դատավարությունների ընթացքում գործերի քննության հրապարակայնության սկզբունքի ապահովման առնչությամբ խտրական մոտեցումները բացառելու և միաժամանակ դատավարական այդ գործընթացների մասնակիցների (այդ թվում՝ դատավորների և աշխատակազմի) նկատմամբ առողջապահական անվտանգության կանոնները հավասարապես կիրառելու համար ԲԴԽ-ին առաջարկում ենք դատարանների դատական նիստերի դահլիճներ ևս թույլատրել մուտք գործել միայն Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ բժշկական դիմակները պատշաճ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմանով և ՀՀ քաղաքացիական, վարչական ու քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված գործերի քննության հրապարակայնության սկզբունքը պահպանելու նպատակով դատարանների նստավայրերում կոնկրետ գործերի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող հանրության ներկայացուցիչների համար առանձնացնել պատշաճ պայմաններ ունեցող դահլիճ(սենյակ), որտեղ հնարավոր է ուղիղ հեռարձակմամբ հետևել դատական նիստերի ընթացքին։

Դատավորներ

Վազգեն Ռշտունի

Մխիթար Պապոյան

Արշակ Վարդանյան

Զարուհի Նախշքարյան

Դավիթ Բալայան

Դավիթ Հարությունյան

Արման Հովհաննիսյան

Արթուր Ստեփանյան

Աղասի Դարբինյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan