«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բաց հանդիպումից Փաշինյանը հպարտ է... «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». Ավետիք Իշխանյան. «Փաստ» «Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ

Տպավորություն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները կան, իսկ բանակցությունները թատերական ներկայացում են. Կիրո Մանոյան

Փաշինյանը որոշել է` պետք է Թուրքիայի հետ կարգավորի հարաբերությունները, իսկ Թուրքիան անընդհատ հիշեցնում է նախապայմանների գոյության մասին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ  հարաբերությունների կարգավորման փաշինյանական մոտեցումներին։

«Այս իշխանությունները Թուրքիայից լսում են նույն հայտարարությունները, բայց՝ հասկանում մեկ այլ բան։ Փաշինյանը Թուրքիայի հետ սկսել է մի գործընթաց, բայց նպատակը ի՞նչն է, պարզ չէ. չհասկանալու դեպքում՝ անմեղության կարելի է վերագրել, բայց կան հիմքեր կարծելուոր սա դավաճանական քայլ է, դավադրություն։ Փաշինյանը փորձում է ամբողջական կապիտուլյացիայի ենթարկել մեր երկիրը։ Այս իշխանությունըոր նույն Թուրքիայի դեմ պատերազմը տանուլ է տվելցանկության դեպքում էլ ի վիճակի չի լինի  պաշտպանել Հայաստանի և հայության շահերը»,- ասաց բանախոսը։

Հիշեցնենք` Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը, Թուրքիան շարունակում է հայերին ցեղասպանել։ Բայց իրադարձություններն այնպես զարգացան, որ  այդ անձնավորությունը ամեն ջանք ու եռանդ չի խնայում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մի բան էլ` առիթը բաց չի թողնում ևս մեկ անգամ ժողովրդին համոզելու, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը պահի հրամայականն է։

Ըստ Կիրո Մանոյանի` հիմքեր կան կարծելու, որ որոշակի հարցերի շուրջ այս իշխանությունները Թուրքիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, իսկ հիմա  թատերական ներկայացում է` ցույց տալու համար, որ ինչ-որ գործընթացներ, այնուամենայնիվ, ընթացքում են։

Հիշեցնենք` ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Ն. Փաշինյանը հայտարարեց` ինքն է կրում ամբողջ պատասխանատվությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հարց է առաջանում` Փաշինյանն այս հայտարարություններն անում է, որովհետև գիտակցո՞ւմ է, որ, այս և նման այլ հայտարարություններ անելով, ինքը պատասխանատվություն չկրեց, օրինակ՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, Արցախի 75%-ի հանձման դեպքում։

Կ. Մանոյանը այսպես է մեկնաբանում տվյալ հայտարարությունը. եթե թիվ մեկ պատասխանատուն Փաշինյանն է, ապա թիվ մեկ մեղավորն ո՞վ է։ Փաշինյանը, ըստ էության, փորձում է, ամեն ինչ խեղաթյուրելով,  առաջ գնալ։

Անդրադառնալով այն լուրերին, որ Թուրքիան Հայաստանի հետ հանդիպումները չի ցանկանում անցկացնել որևէ երրորդ երկրում, բանախոսն ասաց. «Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի և Թուրքիայի բանակցություններն ինչ-որ մի կետի կարող են հասնել, որը արդեն կվնասի Ռուսաստանի շահերին։ Պարզ է` Ռուսաստանը կնախընտրեր իր հովանավորությամբ և մասնակցությամբ այդ բանակցությունները ընթանան, որպեսզի կարողանա վերահսկել։ Ռուսաստանը չի ցանկանում իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես զարգացան 2008-2009 թթ.։ Իհարկե, եթե երկու կողմերը առանձին խոսեն, արդյունավետ կլինի, բայց ներկա իրավիճակում խոսել արդյունավետության մասին, սխալ է։ Երբ Թուրքիան իր ուզածն է ստանալու, երբ կատարվելու են Թուրքիայի նախապայմանները, պարզ է` մեր շահերից չի բխում»,- ասաց Մանոյանը։

Հարցին` եթե իրադարձություններն այնպես զարգացան, որ ներկայիս իշխանությունները, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, պատրաստ լինեն ընդունել Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, ապա այդ նախապայմանների ընդունումը ինչպե՞ս կընկալվի Հայաստանում և Սփյուռքում, Կարո Մանոյանը պատասխանեց, որ Թուրքիայի նախապայմաններից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը միջազգային օրակարգից հանելն է, և Էրդողանի խոսնակը հայտարարեց, որ այս բանակցություններն ամերիկահայ համայնքի քաղաքական օրակարգն ի չիք կդարձնեն։

«Պարզ է, որ հարված կհասցվի հայության շահերի պաշտպանությանը, Հայ դատի հանձնախմբի աշխատանքներին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ կտապալվի։ Դժվար կլինի, քանի որ հայրենի պետության իշխանություններն ամբողջությամբ այլ ուղղությամբ են գնում, բայց դրան էլ հնարավոր է դիմագրավել»,- եզրափակեց Կիրո Մանոյանը։

Լենա Կարապետյան

Yerkir.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan