Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց

«2021 թվականը լրագրողների և լրատվամիջոցների գործունեության համար շատ ծանր տարի էր»,- Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով, դա պայմանավորված էր հետպատերազմյան Հայաստանում հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով, արտահերթ խորհրդարանական ընտրություններով։

«Այս երկու գործոնով պայմանավորված, իհարկե, արձանագրել ենք այդ լարված պայմաններում լրագրողների և լրատվամիջոցների վրա հարձակումների, ճնշումների բազմաթիվ փաստեր»,- ասաց Ա.Մելիքյանը։

Ըստ նրա, հատկանշական էր, որ զանգվածային ակցիաների ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, նաև նրանց համախոհները, քաղաքացիները, որպես կանոն, նույնականցնում էին լրագրողին կամ լրատվամիջոցին այն քաղաքական ուժի հետ, որի  աջակցությամբ կամ հովանու ներքո այն գործում է և այդ դրդապատճառով նաև հարձակումներ էին իրականացնում, որն անթույլատրելի է։

Ներկայացրած տվյալներով, 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 18 դեպք, որը մի քանի անգամ ավելի է 2020 թվականի համեմատ։ Չորրորդ եռամսյակում որևէ նման փաստ չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, 18 ֆիզիկական բռնության դեպքերի հետևանքով տուժել է 20 լրագրող և օպերատոր։

Տարատեսակ  ճնշումների՝ տարբեր սպառնալիքներ, բռնության  կոչեր, 107 դեպք է արձանագրվել։ Նախորդ տարվա համեմատ դեպքերը մի քիչ պակասել են։

Տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 99 խախտում է արձանագրվել, 2020-ի համեմատ ավելացել են դեպքերը։

«Կան գերատեսչություններ, որոնց հետ գրեթե անհնար է աշխատել։ Այդպիսի գերատեսչություններից մեկը պաշտպանության նախարարությունն է։ Հիմա այդ նախարարությունն ավելի փակ է դարձել, որևէ տեղեկություն ստանալը ծայրահեղ բարդացել է»,- ասաց Ա. Մելիքյանը։ 

Լրատվամիջոցների դեմ 62 դատական գործ է եղել, որից 60-ը՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, երկուսն՝ այլ։

«Զրպարտության և վիրավորանքի հիմքով գործերի մեծ հոսքը շարունակվել է 2021-ին։ 2020-ին նույնպես մեծ թիվ ենք ունեցել՝ 61»,- ասաց Ա. Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ իրավապահները մեծ թվով գործեր են հարուցել քաղաքացիների նկատմամբ ֆեյսբուքյան գրառումների կամ ելույթների պատճառով։

«Մեր դիտարկումների համաձայն, կարծես թե, ընտրովի մոտեցում է ցուցաբերվում, մի մասի նկատմամբ քրեական գործը հարուցվում է ու շարունակվում, այլ դեպքերում  նույնատիպ գործերը կարճվում են, մատների արանքով են նայում»,- ասաց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Պատասխանելով օրերս ՔՊ-կան պատգամավորի կողմից ԱԺ ամբիոնից լրագրողների հասցեին հնչեցրած  անպարկեշտ ձևակերպման վերաբերյալ հարցերին, Ա. Մելիքյանն ասաց, որ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և այլ կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, դատապարտել, պահանջել հենց ՔՊ-ում քննարկել ու հրապարակային գնահատական տալ,  պահանջել պատգամավոր Վահագն Ալեքսանյանից ներողություն խնդրել լրագրողներից, երաշխավորել, որ ապագայում նման բառապաշարով հանդես չի գա լրագրողների հասցեին։

«Գրեթե համոզված եմ, որ ՔՊ անդամները ծանոթացել են հայտարարությանը, բայց  պետք է արձանագրենք, որ Ալեքսանյանը երկրորդ անգամ կրկնեց այդ արտահայտությունը, այսինքն չէր զղջացել, նրա կուսակից Արթուր Հովհաննիսյանը սատարեց նրան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ փորձեց պաշտպանել իր կուսակցին։

Հենց ՔՊ-ականներին հարց պետք է տալ՝ նույնիսկ այն, ինչ նկատում եք, այդ բառապաշարո՞վ է պետք արտահայտվել ու թիվ մեկ ամբիոնի՞ց։ Հետո էլ բողոքում են, թե հասարակության մեջ  հայհոյախոսություն է, անհանդուրժողականություն է և այլն։

Եթե հենց իշխանությունը պարկեշտության, պարկեշտ արտահայտվելու օրինակ չծառայի, հասարակությունում դա չի լինի»,- ասաց նա։
 

Աղբյուր` Panorama.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan