Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի

Դիտել նաև
Բուհերում ակցիա իրականացնողները բերման ենթարկվեցին
Ասածներիդ համար պատասխան ես տալու. մյուս անգամ չենք գալու կանգնենք՝ ստեղ. Սաղաթելյանը՝ Հյուսիսային համալսարանի ռեկտորին
Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ Հերացի-Կորյուն խաչմերուկում. նրանք դիմակավորված են
2018 թ. Փաշինյանի դիմանկարը կրծքին դաջած երիտասարդը հիմա ջնջել է այն ու պայքարում է Նիկոլի դեմ. Տեսանյութ
Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել․ «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայրում է 4 հաշվարկ. Տեսանյութ
ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով. այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման:
Կայքի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը: