Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում աշխատակիցն ընկել է երկաթե ամրանների վրա և մահացել

Դիտել նաև
Մահացել է դերասան Արամ Մանուկյանի կինը
Վարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել
Երևանում ծեծի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել․ հարազատները փորձել են թաքցնել իրականությունը ոստիկանությունից
Մահացել է Կարինե Դանիելյանը
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել
Հունվարի 24-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շինհրապարակում՝ երկաթե ամրանների վրա, անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակից Գ․ Կ․-ն (ծնված 1951 թ.)։
Փրկարարները՝ շտապօգնության աշխատակիցների հետ, երկաթե ամրանների վրայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Գ․ Կ․-ին. վերջինս հոսպիտալացվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։