Ակնկալել, որ պետք է ապահովենք Փաշինյանի ներդաշնակությունը, առնվազն տեղին չէ․ Խամոյան. Տեսանյութ
Երեկ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ ներդաշնակեցման խնդիր ինքը ունի, և շատ հստակ ակնարկեց, որ նախագահը պետք է լինի իր կուսակիցը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Եթե մարդը հայտարարում է, որ ԲՈւՀ-երում գործուղում է իր թիմակիցներին իբր զերծ պահելու ԲՈւՀ-երի կուսակցականացումից, ենթադրելի է, որ նախագահի պաշտոնում ակնհայտորեն առաջադրելու է իր հավատարիմ մարդկանցից որևէ մեկին։ Մի ձևակերպում էլ Փաշինյանն արեց, ասաց՝ «միամիտների երեկոներ չեն լինելու», այնպես որ ակնկալել մեզանից, որ մենք պետք է ապահովենք այդ ներդաշնակությունը կարծում եմ առնվազն տեղի չէ»,-ասաց Խամոյանը։
Արծվի Միանսյանը հավելեց․ «Այն չափանիշները, որ Փաշինյանը հրապարակեց իր սրտի թեկնածու նախագահի մասին, բնականաբար մենք չենք կարող կողմ լինել այդպիսի մոտեցմանը»։
Մանրամասները՝ Yerevan.Today-ի տեսանյութում: