Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Դեմարկացիա և դելիմիտացիա հնարավոր չէ, եթե սահմանին կայուն վիճակ չունենք. Փաշինյան. Տեսանյութ

NEWS.am-ը գրում է. Առաջարկները փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ՝ ռուսական կողմն Ադրբեջանին էլ է փոխանցել, բայց մենք էլ նաեւ ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, եւ այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Այս մասին ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ռուսաստանին եւ Ադրբեջանին։

«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ եւ գործը տանել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի եւ միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել։ Հայաստանում այդ թեմայի հետ կապված անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում, եւ, բովանդակության մանրամասները չիմանալով, առնվազն ճիշտ չէ մեկնաբանություններ անել։ Այնպիսի տպավորություն է, թե ըստ այդ առաջարկների՝ մենք առաջարկում ենք սահմաններն առանց պահպանության թողնել, բայց, բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող․ մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելուն։ Մեր եւ միջազգային գործընկերների ընկալմամբ՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունենք, եւ սա նաեւ պայմանավորվածությամբ գրավոր փաստաթղթի տեսքով արձանագրել ենք Սոչիում։ Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա, եւ կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը որեւէ նախապայման չունի, եւ խոսքը ոչ թե նախապայմանի, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին են։ Այդ առաջարկներն այնպես չէ, որ օդից են ընկել՝ տարբեր քննարկումների արդյունքում տարբեր առաջարկներ են եղել»,- հայտնեց Փաշինյանը։

Հայաստանը, Փաշինյանի խոսքով, չի փորձել այնպիսի փաստաթուղթ ձեւակերպել, որը զուտ հայկական կողմի տեսակետն արտահայտի, այլ փորձ է արվել քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել եւ ձեւակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ, եւ, կարծում է, ստացվել է այդպիսի մոդել։

«Քննարկումները շարունակվում են, մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարել աշխատանքային քննարկումը։ Կարծում ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձեւավորվի՝ ինչքան շուտ, այդքան՝ լավ։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, ինչքան շուտ կատարվեն, էնքան լավ, հիմա աշխատում ենք, որ դա տեղի ունենա»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ Եվրամիությունն իրավիճակի լիցքաթափման մի քանի տարբերակներ է կողմերին առաջարկել, Փաշինյանը նկատեց․

«Մենք հանդիպում ենք ունեցել Սոչիում, հետո՝ Բրյուսելում, եւ դրանց արդյունքում փորձել ենք դուրս բերել էն հնարավոր ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրվել են, եւ այն առաջարկը, որը արել ենք, որում հընթացս որոշակի նյուանսներ են փոխվել, ներառում են Սոչիի եւ Բրյուսելի քննարկումները։ Առաջարկը մենք ենք ձեւակերպել, բայց դրանց հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, որովհետեւ դա քննարկումների արդյունք է՝ նաեւ Ռուսաստանն է նկատառումներ արել, ավելին՝ դրանք արտահայտում են նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, ԵՄ-ի որոշակի դիտարկումներ։ Այն, ինչ խոսել ենք սեղանի շուրջ եւ տեսել ենք, որ կարող են ինչ-որ տարբերակներ լինել, դրանք ձեւակերպել ենք եւ դրել սեղանին»- նկատեց Փաշինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan