Հրդեհ Եղվարդում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Հունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ):
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 24-ին, ժամը 01:12-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մեկ սենյակ (մոտ 50 քմ) գույքով: