Այսքանով հանդերձ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ ՀԱՅԻ ընտանիքում հարսանիք անելը պարտադիր անհրաժեշտություն է
Եթե ես ամուսնանայի ոչ թե հեռավոր 1988-ի նոյեմբերին, երբ շարքային լրագրող էի, այլ 2022-ի հունվարին, ապա կգերադասեի իմ հարսանյաց հանդեսը կազմակերպել ավելի համեստ, քան դա այսօր անում են մարդիկ, ովքեր ունեն հանրային մեծ ճանաչում և, ըստ այդմ՝ նաև մեծ պատասխանատվություն...
1988-ի նոյեմբերին մեր գյուղի կիսաքանդ ու կիսակահավորված հանդիսությունների սրահ մտնելուց առաջ, մենք՝ նորապսակներս նախ ծաղիկներ խոնարհեցինք Սումգայիթի զոհերի հիշատակաին գյուղամիջում կանգնեցված հուշակոթողի պատվանդանին և նոր մտանք այն ժամանակ Կարմիր շուկայի համար «Փարավոն»-ի նշանակության հանդիսասրահ...
Ի տարբերություն այսօրվա, այդ օրերին մենք ոչ պարտված էինք, ոչ ունեինք հազարավոր սուրբ նահատակներ և ոչ էլ մեր ազատությունը սահմանափակում էր թագավարակի համաճարակը...
...Այսքանով հանդերձ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ ՀԱՅԻ ընտանիքում հարսանիք անելը պարտադիր անհրաժեշտություն է... Պարզապես այն պետք է կազմակերպել մտածված և, որ շատ կարևոր է, ՀԱՅԻն վայել խղճով...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից