Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու «Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը
23
«Նիկոլ՝ դավաճան». Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է.LIVE, Տեսանյութ ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Երևանում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը Փաշինյանը Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ֆուտբոլի գնդակի է վերածել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսա Խամոյանի լայվը. Տեսանյութ, լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հասմիկն է`Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման ժամանակ Արցախի դրոշը ծածանած հայուհին Թեկուզ մեկ ոտքով՝ «քայլում եմ, որ իմ Արցախը ինձ տան». հադրութեցի բժիշկը. Տեսանյութ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ հանձնաժողովի նիստը կայանալու է միջպետական սահմանին, ոչ թե երրորդ երկրում. այսինքն` միջնորդի հարցում հակասություններն ու սրությունը հաղթահարված չեն Ծիծեռնակաբերդի խճուղին մնում է երկկողմանի փակ․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ակցիան չի մարել և կշարունակվի, քանի դեռ սրանց չենք հեռացրել. Տիգրան Վարդանյան. Տեսանյութ «Նիկոլ՝ դավաճան». Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է.LIVE, Տեսանյութ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու սահմանագծման հանձնաժողովի նիստ Գիշերը Ֆրանսիական հրապարակում սադրանքի փորձ է արել հայտնի նիկոլական Գնել Սարգսյանը Չփորձե՛ք վնասել մեր ազգային արժանապատվությունը Մինչև սեպտեմբեր Բերձորն այլևս մեզ չի պատկանելու Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ ՈՒՂԻՂ. «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երեւանում Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր Առավոտյան 08։00–ից Երևանում կմեկնարկեն անհնազանդության ակցիաները․ Իշխան Սաղաթելյան Երևանում բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման արարողության ժամանակ երիտասարդներ են բարձրացել բեմ և պարզել Արցախի դրոշը Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ «Ժողովրդավարություն. ընտրությո՞ւն, թե պարտադրանք» թեմայով քննարկում. Տեսանյութ Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անունով Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով. Տեսանյութ «Հայաստանի ներկայիս մարտահրավերները և դրանց լուծումները» թեմայով քննարկում․ Տեսանյութ Առաջարկել են բանավիճել Գևորգ Պապոյանի հետ, համաձայնել եմ, իսկ Վահագն Ալեքսանյանին ասեմ, որ բանավեճի մասնակցելու իրավունքին դեռ պետք է արժանանալ․ Արթուր Խաչատրյան 40 միլիոնի մեկ անձից գնում են արել մի ընկերությունից, որը 2021-ին պետությանը պատճառել է միլիոնների վնաս Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից. Շավարշ Քոչարյան «Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել Փաշինյանը Մոսկվայի ու Բրյուսելի արանքում ֆուտբոլի գնդակի է վերածել Հայաստանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ոնց զոհերի թիվն էիք թաքցնում, այնպես էլ` ցույցերի մասնակիցներինը Համաժողովրդական շարժման բազմահազարանոց երթի կադրերը՝ երկնքից Ադրբեջանը ոչնչացրել է Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը Կեցցե այն Նիկոլը, որ Եվրոպաներից էլ հետ չի գալու... Մեր նպատակն է թույլ չտալ` Նիկոլը որեւէ հակահայ փաստաթուղթ ստորագրի. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հավաք-ակցիաները Ֆրանսիայի հրապարակից. Տեսանյութ Ես ներում եմ Նանեին 100%-ով վստահ եմ, որ Մխիթարյանը չի խոսել Ինտերի հետ. Ռոմայի տնօրեն Չարենցավանի, Ստեփանավանի, Երևանի մի շարք թաղամասերի և փողոցների ամատակարարումը կդադարեցվի Ավետիք Չալաբյանի կոչը՝ քրեակատարողական հիմնարկից ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ է «Խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանում». Արսեն Բաբայան Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել ԱՄՆ-ն ողջունում է Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպումը Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան «Դիմադրություն» շարժման կարևորագույն ձեռքբերումներից է այն, որ խունտայի առաջնորդը այլևս ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ չի կարողանում ազատ տեղաշարժվել Ինչո՞ւ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Հայաստանում իշխանության ղեկին լինեն ազգային ուժերը Կոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին «Խավարն անիծելու փոխարեն լավ է մի լույս վառես»․ Նազենի Հովհաննիսյան Լիտվան դադարեցնում է էլեկտրաէներգիայի ներկրումը Ռուսաստանից Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթը Թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը Փաշինյանի՝ Բրյուսել այցից առաջ ժամը 18:00-ին կարևոր հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ «Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն». Գագիկ Համբարյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարություն է տարածել :

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:
Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:

Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:
Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:
Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:
Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:
Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,-  ասվում է հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan