Որտե՞ղ են տրանսպորտի 150 դրամի համար «կռիվ տված» լալաներն ու լուլուները․ գնաճը անհավանական բարձունքներ է գրավել
Որտե՞ղ են տրանսպորտի 150 դրամի համար «կռիվ տված», հանուն ազգի անձնազոհության գնացած մտավորականները և առհասարակ՝ լալաներն ու լուլուները: Գնաճը անհավանական բարձունքներ է գրավել, մարկետներում էլ հնարավոր չէ նայել մարդկանց անճարակ դեմքերին՝ դարակների մոտ ու նյարդային շարժումներին՝ դրամարկղի մոտ: Մարդիկ տասը-տասնհինգ հատով հաց են գնում, ու էլ ոչինչ:
Նման տեսարան չկար մինչև 2018-ը: Հացը գնում, դուրս են գալիս, գնում տուն. երևի՝ ճմուռ ուտելու, իննսունականների նման: Պատրաստվե՛ք, պարոնայք և տիկնայք պայքարողներ, շուտով տրանսպորտն էլ է թանկանալու:
Պատրաստվեք, որ ոտքի ելնեք հանուն հայ ազգի: Վիզը ծռելու փորձեր արեք հայելու առաջ, մտահոգ զոհի դեմքեր ընդունելու վարժանքներ ու ելեք փողոց: Բայց մտածեք՝ ինչ է լինելու պաստառների վրա: 5000՞ 150՞ Գուցե եռագո՞ւյնը։ Կամ... Եռաբլուր:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից