Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Դիտել նաև
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Պուտինը մայիսի 16-ին կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին
Ուշագրավ մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած վերջին այցի մասին
Արևմուտքը չցանկացավ լսել մեզ. Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային. Պուտինի ելույթը Կարմիր հրապարակում
Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի ադրբեջանցի գիտակի նկատմամբ՝ մարշալ Ժուկովին «գող» անվանելու համար
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և իկոլ Փաշինյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը։ Քննարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործնական քայլերը, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը։
Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակության նպատակահարմարությունը, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ շրջանակում համագործակցության հեռանկարները։ Ինչպես փոխանցում է kremlin.ru-ն, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների մասին։