18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) Զոհերի հարազատների հասցեին տրվել են սեռական հայհոյանքներ. ծնողները ոտքերով հարվածում են շենքի դռանը. Տեսանյութ
18
Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում՝ ուղիղ Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ ՈւՂԻՂ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «հանգչել խաղաղությամբ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում․ ուղիղ Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է անում Երևանում․ ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ «Ընչի՞ կզարգես ինձ», «շառ մի արա». Իսահակյանի վրա բերման են ենթարկում ցուցարարներին. Տեսանյութ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Իշխանության պլան Բ-ն Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում՝ ուղիղ Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Ոստիկանության աշխատողները քիչ առաջ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով․ փորձագետ Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ ՈւՂԻՂ Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․Աննա Գրիգորյան. Տեսանյութ Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) 3,5 ժամում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 414 հոգի, իրականում թիվը մոտ 600 է․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Աջակցում եմ փողոցում եւ այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Տավուշի մարզի մի քանի համայնքներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է Դատախազությունը Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժել է Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն ու ռուբլին թանկացել են Մոսկվան չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացումը Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը Բերման են ենթարկում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին. Տեսանյութ Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը Զոհերի հարազատների հասցեին տրվել են սեռական հայհոյանքներ. ծնողները ոտքերով հարվածում են շենքի դռանը. Տեսանյութ Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան Իջի հլը, արա՛. զոհվածների հարազատների ու վարորդի միջև կոնֆլիկտ եղավ, իրավիճակը լարվեց. Տեսանյութ Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ. մանրամասներ է հայտնել փաստաբան Վահան Հովհաննիսյանը. Տեսանյութ Տիկին Անդրեա Վիկտորին, ոչինչ չունե՞ք ասելու, թե Ձեր հոգին փառավորվում է, երբ 77-ամյա կնոջ բազոսկռ են կոտրում Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Արթուր Վանեցյան Ներուժ կուտակեք առավել մեծ ու կոշտ պայքարի համար 2020–ի դեկտեմբերի 13–ին գումարտակի հրամանատարը «նահանջ» հրաման է տվել, նրա արարքների հետևանքով Խծաբերդն անցել է հակառակորդին, գաղտնի նյութերը՝ ևս. մանրամասներ գործից Այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել Եթե դատարանը չպատժի Փաշինյանին, դա կանեն զոհերի մայրերը․ մեր տղաների արյունը չպետք է ծաղրի ենթարկեն ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «Արևմուտքը պատրաստ է կռվել մինչև վերջին ուկրաինացի». Լավրով ՀՖՖ-ում հասունանում է հերթական սկանդալը. Առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն է» «Մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է, թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում». Արսեն Ջուլֆալակյան Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել Ոստիկանությունը ստում է Զոհվածի ծնողին ծաղրում են. ո՞նց հավատանք դատավորին, եթե հիմիկվանից մեզ խաբում է. Տեսանյութ Ոստիկանները բերման են ենթարկել մայթից նկարող Հրաչ Ջաբրայանին. Տեսանյութ Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով

Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:

«Հիշեցնենք, որ հենց Բաքուն է ակտիվացրել այս խնդիրը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, երբ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններն անցել են նրա վերահսկողության տակ, և երկու երկրների սահմանը սկսել է անցնել անմիջապես Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի կողքով։ Այս հարցը քննարկվել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին Սոչիում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունների ժամանակ։ Այնուհետ կողմերը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման և հաջորդիվ սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողով: Միաժամանակ Մոսկվային վերապահվել է խորհրդատվական կողմի դերը։

Նման հարց բարձրացվել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի բանակցությունների ժամանակ։ Խոսքը, սակայն, տեխնիկական հարցերի մասին չէ… Բաքվի տրամաբանությունը պարզ է. եթե Երևանը հրապարակայնորեն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա փաստացի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեջ մտնելուց հետո ամեն ինչ տեղի է ունենում ճիշտ հակառակը, փակուղային իրավիճակ է ստեղծվում։

Բայց Երևանը, «ա» ասելով, պետք է անցնի «բ»-ին։ Թեև նա բառերով բարձրացնում է ԼՂ կարգավիճակի որոշման հարցը, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման ժամանակ երևանյան կողմը բաց է թողել այդ խնդիրը, և Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավի գոտում հայտնվեցին ռուս խաղաղապահներ: Այժմ Բաքուն հայտարարում է, որ հեռանկարում խոսքն արդեն Ստեփանակերտի և հայաբնակ երեք այլ շրջանների Ադրբեջանին պոտենցիալ ինտեգրման մասին է։ Սակայն Լավրովը նշված ասուլիսում, Անդրկովկասի երկու հանրապետությունների սահմանի հստակեցման համատեքստում, հայտարարել է, որ «դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման (ղարաբաղյան հակամարտության) հարցին»։

Նրա խոսքով, «դա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով»։ Սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատման և սահմանագծման ընթացակարգը կարող է իրականացվել միայն միջազգային հաղորդակցության սուբյեկտների միջև։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքուն ստիպված է լինելու Ստեփանակերտի հետ երկխոսությամբ լուծել Լեռնային Ղարաբաղում սահմանային հարցերը։ Բացի այդ, ինչպես նախկինում, Փաշինյանը, խոսելով, թե որ քարտեզների վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ասել էր, որ «սա Արցախի հետ կապ չունի»։

Այս փոքրիկ ներածական մասն անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներկայում հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանը՝ Մոսկվայի միջնորդությամբ, Բաքվին է փոխանցել սահմանային իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված առաջարկների փաթեթ։ Առաջարկների մանրամասները չեն բացահայտվել։ Ադրբեջանը ևս հայտարարել է իր պատրաստակամության մասին «առանց որևէ նախապայմանի սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացը»՝ այս գործողությունը որակելով որպես «կարևոր տարր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործում»։

Այժմ կողմերը քննարկում են նման հանձնաժողովների ստեղծման պայմանները, իսկ Երևանում սպասում են Բաքվի գրավոր արձագանքին։ Բայց մենք կարծում ենք, որ քիչ հավանական է, որ կողմերը նահանջեն Լավրովի հայտարարած դիրքորոշումներից։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից։ Այժմ Ադրբեջանը պետք է որոշի, թե ինչ իրավունքներ կտրամադրվի հայկական անկլավին, ինչը կապված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ երկխոսության հետ, քանի որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայության փաստն օբյեկտիվորեն որոշում է Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը։ Սա նոր աշխարհաքաղաքական իրողություն է, որն այսպես թե այնպես պետք է ճանաչեն բոլորը։ Առայժմ Ադրբեջանը խոսում է միայն Լեռնային Ղարաբաղի հայերի ինչ-որ «մշակութային ինքնավարության» մասին։ Բայց քանի որ իրադարձությունները զարգանում են ոչ միայն տարածաշրջանում, հաստատված «ղարաբաղյան բանաձևի» բոլոր մասնակիցները պետք է նոր որոշումներ կայացնեն»,-գրել է Տարասովը։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan