Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հարվածել է արգելապատնեշին, մյուսը սահել է ձորը

Դիտել նաև
Վթար Աբովյան քաղաքում․ կան վիրավորներ
Ողբերգական վթար Կոտայքում․ բախվել են KАМАЗ-ն ու ГАЗ 2410-ը․ վերջինիս վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Կրկին ՔՊ պատգամավոր է վթարի ենթարկվել
66-ամյա վարորդը մահացել է. վթար Երևան-Գյումրի ճանապարհին
Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերից մեկը երեխա է
Հունվարի 21-ին, ժամը 19։14-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ երկու ավտոմեքենա սահել են դեպի ձորը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարավանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ճամփեզրի արգելապատնեշին, իսկ «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Հ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել դեպի հարակից ձորը։
«Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Գ․-ն (ծնված 1956 թ.) և Ն․ Բ․-ն (ծնված 1989 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: