«Ընչի՞ կզարգես ինձ», «շառ մի արա». Իսահակյանի վրա բերման են ենթարկում ցուցարարներին. Տեսանյութ 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ)
18
Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում՝ ուղիղ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին Թուրքիան մերժում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը. Ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «հանգչել խաղաղությամբ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Լևոն Տեր-Պետրոսյան. «տարածքներ խաղաղության դիմաց», Քոչարյան. «տարածքներ կարգավիճակի դիմաց», Փաշինյան. «տարածքներ իշխանության դիմաց» Նիկոլ Փաշինյանը մնաց իր իսկ կողմից առաջացրած «բումերանգի էֆեկտի» տակ Քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ Ինչ է լինելու շարժման հաղթանակից հետո. Բացօթյա քննարկում Ֆրանսիայի հրապարակում փորձագետների մասնակցությամբ. Տեսանյութ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման երթը. Տեսանյութ, լուսանկար Բանակ, որը նաև կհարձակվի. 3 քայլ, որոնք կիրականացնի ազգային համաձայնության Կառավարությունը. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ես, որպես մտավորական, պարտք ունեմ այս մարդկանց առջեւ, որ նրանք ունենան իրենց երազանքի երկիրը Ամերիաբանկն ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ-ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում. Տեսանյութ «Ընչի՞ կզարգես ինձ», «շառ մի արա». Իսահակյանի վրա բերման են ենթարկում ցուցարարներին. Տեսանյութ Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը» Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ 18 մլն դրամ պատվիրակության «իտալական վոյաժների» համար Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել Իշխանության պլան Բ-ն Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ Լարված իրավիճակ. «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիաները Երևանում՝ ուղիղ Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից Մակունցը դիմել է տեղի դաշնակցականներին եւ հանդիպում խնդրել` «կարեւոր հարցով» Ոստիկանության աշխատողները քիչ առաջ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձից ավելի Բացառված չէ ադրբեջանական կապիտալի ներթափանցումը Հայաստան՝ Shell ընկերության միջոցով․ փորձագետ Քաղաքացիները պատուհաններից ողջունում են երթի մասնակիցներին․ Տեսանյութ Կառավարությունում նստած վախկոտը խուճապի մեջ է՝ բոլորին հրահանգել էր բերման ենթարկել․Աննա Գրիգորյան. Տեսանյութ Պահանջում ենք քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներ (տեսանյութ) 3,5 ժամում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 414 հոգի, իրականում թիվը մոտ 600 է․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Հիշեք այս դեմքերը․ ոստիկանության փոխգնդապետ Դ․ Հակոբյան, կապիտան Մ․ Միքայելյան Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորվել Մայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը «Աջակցում եմ փողոցում եւ այլուր էս իշխանության հրաժարականը պահանջող բոլորին»․ Վիոլետ Գրիգորյան Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Տավուշի մարզի մի քանի համայնքներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում․ Կրեմլը հերքում է Դատախազությունը Փաշինյանին ձերբակալելու միջնորդությունը մերժել է Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ Թեհրանը կարող է և չիջեցնել գինը Դոլարի փոխարժեքը դեռ նվազում է. եվրոն ու ռուբլին թանկացել են Մոսկվան չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման անցկացումը Չավուշօղլուն Բլինքենի հետ ԱՄՆ-ում հնարավոր է քննարկի հայ-թուրքական գործընթացը Բերման են ենթարկում ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին. Տեսանյութ Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը Զոհերի հարազատների հասցեին տրվել են սեռական հայհոյանքներ. ծնողները ոտքերով հարվածում են շենքի դռանը. Տեսանյութ Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան Իջի հլը, արա՛. զոհվածների հարազատների ու վարորդի միջև կոնֆլիկտ եղավ, իրավիճակը լարվեց. Տեսանյութ Դատախազը հանձնարարել է գործողություններ ձեռնարկել Փաշինյանին ձերբակալելու միջնորդության ուղղությամբ. մանրամասներ է հայտնել փաստաբան Վահան Հովհաննիսյանը. Տեսանյութ Տիկին Անդրեա Վիկտորին, ոչինչ չունե՞ք ասելու, թե Ձեր հոգին փառավորվում է, երբ 77-ամյա կնոջ բազոսկռ են կոտրում Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ. Արթուր Վանեցյան Ներուժ կուտակեք առավել մեծ ու կոշտ պայքարի համար 2020–ի դեկտեմբերի 13–ին գումարտակի հրամանատարը «նահանջ» հրաման է տվել, նրա արարքների հետևանքով Խծաբերդն անցել է հակառակորդին, գաղտնի նյութերը՝ ևս. մանրամասներ գործից Այսօր բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր՝ 400-ից ավել քաղաքացի, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել Եթե դատարանը չպատժի Փաշինյանին, դա կանեն զոհերի մայրերը․ մեր տղաների արյունը չպետք է ծաղրի ենթարկեն ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին «Արևմուտքը պատրաստ է կռվել մինչև վերջին ուկրաինացի». Լավրով ՀՖՖ-ում հասունանում է հերթական սկանդալը. Առաջին խմբի հաղթողը «Լեռնային Արցախն է» «Մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է, թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում». Արսեն Ջուլֆալակյան Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել Ոստիկանությունը ստում է Զոհվածի ծնողին ծաղրում են. ո՞նց հավատանք դատավորին, եթե հիմիկվանից մեզ խաբում է. Տեսանյութ

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա դեկտեմբերին սկսեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, իսկ այս տարվա հունվարի 12-ին հայտնի դարձավ խորհրդի կազմը:

«Փաստը» գործընթացի շուրջ զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հետ: «Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված Նիկոլ Փաշինյանը սեփական որևէ կարծիք չունի: Նա ընդամենը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը և ուղիղ հանձնարարությունը, որը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն իրենց տարածքային նկրտումներից և փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունը Իլհամ Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին:

Պատասխան՝ շատ կարևոր մի հանգամանքով. մեր Սահմանադրությունն իր նախաբանում հղում է կատարում Հայաստանի Անկախության հռչակագրին: Այսինքն, Սահմանադրության հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ինչը պատահական չէ, որովհետև այնտեղ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում կան հետևյալ կարգավորումները. առաջին հերթին՝ հռչակագիրը հիմնվում է Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշման վրա»,ասաց մեր զրուցակիցը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Է. Ղազարյանը շեշտեց, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կամ Արցախը թշնամուն հանձնելու որևէ համաձայնագիր կհակասի ՀՀ ներկայիս Սահմանադրությանը. «Այսինքն, հիմա Սահմանադրական դատարանը չի կարող տալ եզրակացություն, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման համաձայնագիր այս պահի դրությամբ չի կարող կյանքի կոչվել, ուժի մեջ չի կարող մտնել:

Դրա համար Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նպատակն այնտեղից Անկախության հռչակագրին վերաբերող հղումները հանելն է, որ Ադրբեջանի հետ կարողանան ազատ կնքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Արցախը թշնամուն հանձնող համաձայնագրերը: Այս պահի դրությամբ այդ փաստաթղթերն առոչինչ կլինեն, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Բացի այդ, Անկախության հռչակագիրը, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, 11-րդ կետով առնչվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը՝ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելով մշտապես հետևողական պայքար տանել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Մինչդեռ այս դրույթը սահմանափակում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացը. թուրքական կողմն ունի նաև նախապայման այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Միևնույն ժամանակ, եթե այն Անկախության հռչակագրի հիմքում է, ապա նույնպես իրավական իմաստով խոչընդոտ ու արգելք է Թուրքիայի հետ թուրքական օրակարգով հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում, որովհետև նախապայմանները մնում են ուժի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները գործընթաց են սկսել»: Էդգար Ղազարյանը շեշտեց, որ մյուս հարցն այն է, որ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով. «Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարությամբ և արդեն ՌԴ-ում ՀՀ դեսպան, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի իրագործմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվել ադրբեջանական ԶՈւ-երի տնօրինությանը:Խոսքն առնվազն վերաբերում է ԳորիսԿապան ճանապարհի մի հատվածին ու Կապան-Ճակատեն հատվածին: Ճանապարհները հանձնվել են, բայց Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի իր զազրախոսության ժամանակ նշել էր, որ դեռևս լուծումներ չունեն, բայց քննարկվում է նաև այլ տարածքների, այսպես կոչված, անկլավների հարցը: Նշվածից բխող իրենց ծրագրերը նույնպես չեն կարող իրագործել, քանի դեռ Սահմանադրությունն իրենց առաջ սահմանափակումներ է դրել:

Հիմա, կատարելով Ալիևի ու թուրքերի ուղիղ հանձնարարությունը, իրենց անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»: Էդգար Ղազարյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը զուտ կառավարման համակարգի փոփոխության դաշտ տանելու փորձերը մանիպուլ յացիա է որակում.«Այդպես փորձում են հանրության ուշադրությունը շեղել, որովհետև Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ասել, որ կառավարման այս մոդելն իր համար որևէ խնդիր չի առաջացնում: Եթե համակարգը նախագահական լինի, նախագահը, ըստ էության, օժտված է լինելու այն լիազորություններով, որով հիմա օժտված է վարչապետը, որի պաշտոնում այսօր Փաշինյանն է: Այսինքն, այս գործող համակարգը որևէ իմաստով քաղաքական ծրագրերի իրականացմանը չի խանգարում: Փորձում են մանիպուլ յացիոն կերպով շեղել հանրային ուշադրությունը, որ լուծեն հիմնական՝ Արցախը թշնամուն հանձնելու իրավական սահմանափակումները վերացնելու խնդիրը»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը պատահական չի համարում նաև 2021 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի և ՍԴ 7 դատավորների հանդիպումը, որին չէին մասնակցել միայն ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը. «Հարց՝ ի՞նչ գործ ունի Փաշինյանը ՍԴ դատավորների հետ հանդիպմանը: Ոչ միայն գործ չունի, այլև դա ուղղակիորեն հանցագործություն է, որովհետև վարչապետը ղեկավարում է կառավարություն, որը դատարան դիմող սուբյեկտ է, իսկ շատ գործերով կառավարությունը ՍԴ-ում պատասխանող կողմ է: Հետևաբար, նրանց հանդիպումը պետք է լինի բացառապես դատական գործերի շրջանակներում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը հանդիպումների այլ ձևաչափ չի նախատեսում, իսկ եթե ընտրվել է հանդիպումների այլ ձևաչափ, նշանակում է՝ դիմող կողմն ուղիղ ճնշում է գործադրում դատարանի նկատմամբ, ինչը ՔՕ-ով նկարագրվող հանցագործություն է:

Մյուս կողմից՝ դատավորներն իրավունք չունեին հանդիպել վարչապետի հետ, որովհետև վարչապետի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով համարվում է քաղաքական պաշտոն, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը դատավորներից պահանջում է ցուցաբերել քաղաքական զսպվածություն, չմասնակցել քաղաքական գործընթացների: Հիմա քաղաքական պաշտոն զբաղեցնողի հետ մեկուկես ժամանոց հանդիպումը նշանակում է, որ 7 դատավորներն այլևս ոչ թե ՍԴ-ի դատավորներ են, այլ անձինք, որոնք շեղվել են իրենց առաքելությունից, իրավախախտներ են ու զբաղվում են քաղաքական գործունեությամբ: Իսկ ի՞նչը կարող է լինել իրենց քննարկման առարկան՝ հատկապես այս շրջանում, երբ հանդիպումը տեղի է ունենում Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո, որտեղ արդեն իսկ Ալիևի հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել»: Նրա խոսքով, քննարկման առարկան ևս կապված է վերոնշյալ գործընթացի հետ:

«Ըստ իս, նա փորձել է ՍԴ-ի դատավորներից հասկանալ հետևյալը. եթե այս Սահմանադրության պայմաններում կնքվի, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը կամ Արցախը թշնամուն հանձնելու համաձայնագիրը, այս դատարանն այս կազմով պատրա՞ստ է ասել, որ դա համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Իմ կարծիքով, ըստ այդմ, փորձել է իմանալ՝ հաջորդ փուլերում ինչպե՞ս բանակցի Ալիևի հետ: Մեծ հաշվով, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն մեր երկրում չկա: Այդ անհրաժեշտությունը քաղաքականապես չունի նաև Փաշինյանը: Այս փոփոխությունների միակ պահանջված կենսական անհրաժեշտությունը պայմանավորված է Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ: Հիշեցնեմ, որ մինչև սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելը, Փաշինյանն ավելի վաղ ստեղծել էր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը ֆունկցիոնալ աշխատանքային ռեժիմի մեջ չմտավ, այսպես էլ հայեցակարգ չկարողացան մշակել, անգամ չհասկացան, թե ինչ փոփոխություններ պետք է անեն: Հիմա իրավիճակն այդ առումով չի փոխվել:

Նույն տրամաբանությամբ էլ Փաշինյանը ստեղծել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը բացառապես յուրայիններից կազմված մի խունտա է: Բացի պաշտոնյաներից, քաղհասարակության անվան տակ բերել ու բացառապես իր թիմակիցներին է ներառել, անգամ մարդկանց, որոնք իրավաբան չեն, որևէ առնչություն չեն ունեցել սահմանադրական իրավունքի հետ: Այսինքն, մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ինտելեկտուալ ունակություններով չեն կարող Սահմանադրություն գրել, այլև չեն կարող անգամ Սահմանադրությունը կարդալ ու հասկանալ, թե ինչ է այնտեղ գրված: Այդ թիմակիցների ու յուրայինների խունտան պետք է իրագործի Ադրբեջանի նախագահի ոչ միայն ցանկությունը, այլև ուղիղ հանձնարարությունը, որը նա ձևակերպել է 2021-ի ապրիլին ու այդ գործընթացն սկսել է հենց դրանից հետո: Այնպես որ, սա հայրենակործան, թշնամու շահերը սպասարկող, թշնամու երկրի ղեկավարի հանձնարարությունը կատարող գործընթաց է: Իր պետականությունը, իր երկիրը սիրող յուրաքանչյուր հայ սա պետք է կենսական խնդիր համարի»,-նշեց մեր զրուցակիցը: Է. Ղազարյանը ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների շուրջ ստեղծված գործընթացի և վերոնշյալ ծրագրի մեջ ևս ուղիղ կապ է տեսնում: Հաշվի առնելով 2020 թ.-ի փորձը՝ նա շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններ անցկացնելը իշխանությունների համար լուրջ խնդիր է: «Սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար հանրաքվեում «այո»– ների՝ «ոչ»-ից շատ լինելը բավարար չէ:

«Այո»–ների քանակը պետք է ընտրողների ցուցակային թվի 25 տոկոսից պակաս չլինի: Բայց հիմա Հայաստանում ընտրություններին մասնակցությունը, որպես կանոն, շատ քիչ է, ավելին՝ ամեն անգամ նվազում է, իսկ հանրաքվեներին շատ ավելի պակաս է լինում: Եթե անգամ առավել կողմ ձայներ կարողանան ապահովել, բայց անհրաժեշտ ձայների քանակ չապահովեն, ձախողում են: Սա հասկանալով՝ տապալեցին 2020-ի հանրաքվեն՝ անունը դնելով կարանտին: Հիմա էլ են հասկանում նշվածի հնարավորությունը, դրա համար փոխեցին վարչատարածքային բաժանումը, ընտրական համակարգը: Իսկ այն տեղերում, որտեղ իրենց թիմակիցները չեն անցել, վարչական մեթոդներով, կալանավորումներով ամեն ինչ անում են, որ տեղական մակարդակում իրենց ազդեցությունը մեծացնեն: Սա անում են, որ ապօրինություններով, վարչական ռեսուրսով և ընտրախախտումներով տեղական իշխանիկներին մոբիլիզացնելով՝ հանրաքվեում իրենց համար դրական արդյունք ունենան: Հակառակ դեպքում Փաշինյանն Ալիևին ոչ մի պատասխան չի կարող տալ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan