Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ
Երեկ հրապարակվեց Արմեն Բիլյանի հայտարարությունը, այսօր՝ Ալեք Ենիգոմշյանի հոդվածը։
Տեղեկացնեմ, որ Արմեն Բիլյանին անձամբ չեմ ճանաչել։ Անցյալ տարի ամռանը, նրա խնդրանքով հանդիպեցինք և նա մանրամասն պատմեց իր բանտային ողջ պատմությունը։ Իհարկե, ես միամիտ չեմ, հասկանում եմ, որ ցանկացած մեղադրյալ,պատմությունը պատմում է ըստ իր շահերի։ Ինքս սկսեցի հետաքրքրվել նրա գործով։ Պարզվեց, որ նա միանգամայն ճիշտ էր և որ որևէ կապ չուներ ոստիկանի սպանության հետ։ Հետագայում, հանդիպեցի նաև Ալեք Ենիգոմշյանի հետ և առավել ևս համոզվեցի, որ անմաքուր գործարք է կատարվել, երեկվա «Սասնա ծռեր», այսօրվա Վիլսոնի վկաների և իշխանությունների միջև։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, Արմեն Բիլյանի նկատմամբ տեղի է ունենում աղաղակող անարդարություն։ «Սասնա ծռերին» չհամարելով քաղաքական հետապնդվողներ, Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ։
Ավետիք Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից